News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի պղնձի գինը նվազում է Ասիա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանի հիմնական ֆոնդային ինդեքսներից հետո, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։ 

Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Comex բորսայում նվազել է 0,15 տոկոսով՝ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց հասնելով մինչեւ 3,1037 դոլարի։

Ուրբաթօրյա սակարկությունների արդյունքներով՝ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 0,47 տոկոսով, մինչեւ 6812,5 դոլար, ալյումինի՝ 0,65 տոկոսով, մինչեւ 1792,5 դոլար, ցինկի՝ 0,95 տոկոսով, մինչեւ 2538 դոլար։

Երիկուշաբթի ասիական ֆոնդային ինդեքսները ընկնում են 1,5 տոկոսի սահմաններում, ինչը ճնշում է գործադրում պղնձի արժեքի վրա։ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը աշխարհում պղինձ սպառող տարածաշրջանների թվում ամենախոշորն է։

Ասիական բորսաներում հոռետեսությունը հարուցել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտավախությունները, որը կարող է դանդաղեցնել տնտեսության վերականգնումը։ Մեծ թվով երկրներ գրանցում են մեկ օրում կորոնավիրուսով հիվանդացածների ռեկորդային թիվ եւ խստացնում են կարանտինային միջոցառումները։ Ներդրողների տրամադրության վրա ազդում է նաեւ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ քաղաքական անորոշությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ