News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական հեղինակավոր Le Mond լրատվամիջոցի  անդրադարձել է Դեսին քաղաքում ֆրանսահայ ցուցարարների և թուրք Գորշ Գայլականների բախումներերի հետևանքներին:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը.

«Հինգշաբթի օրը քսաներեքամյա ֆրանսաթուրք երիտասարդը կանգել էր Էնի դատարանի առաջ։ Հանրապետության դատախազը պահանջել է նրան պայմանականորեն դատապարտել վեց ամսվա ազատազրկման, հինգ տարով զրկել ընտրվելու իրավունքից եւ տուգանել 2,000 եվրո։

Ինստագրամյան «1francoturc» հաշվում հրապարակված տեսանյութը, որտեղ Ահմեդ Չեթինն է հուլիսի 24-ին Դեսինում Գորշ գայլերի հակահայ կական հանրահավաքի ժամանակ

Ո՞վ է իրականում Ահմեդ Չեթինը։ Սոցիալական ցանցերում անխոհեմ հայտարարություններ անող քսաներեքամյա երիտասարդ ֆրանսաթո՞ւրք, ով ամուսնացած է եւ ունի մեկ երեխա, «ոչ մեկից չտարբերվող մե՞կը», ինչպես ներկայացնում է իր փաստաբանը։ Թե՞ փողոցում Թուրքիային քննադատող հայերին մուշտի տալու, նույնիսկ նրանց վրա կրակ արձակելու պատրաստ Ֆրանսիայում թուրք ձախ-ծայրահեղական ռազմականացված Գորշ գայլերի առաջապահը։ Հինգշաբթի օրը, սեպտեմբերի 17-ին այս հարցը տեսականորեն Բուր-ան-Բրեսի քրեական դատարանի նիստի օրակարգում չէր, այլ ուղղակի հպանցիկ քննարկվեց։ 

Ամռանը մեկուկես րոպեանոց ինստագրամյան առցանց ուղիղ ելույթի ժամանակ Ահմեդ Չեթինը հայտարարել էր՝ «Թող (թուրքական) կառավարությունն ինձ 2,000 եվրո եւ զենք տա, եւ ես կանեմ այն, ինչ պետք է ամենուր Ֆրանսիայում»։ Այնուհետեւ նա իր ունկնդիրներին կարգադրում է՝ «Թող ամեն մարդ իր քաղաքի հարցը լուծի», շեշտելով, որ «Լիոնում մենք ենք իշխում»։ Ի վերջո, նա ափսոսում է, որ «Մարսելում ՔԲԿ-ի կողմնակիցներն ու հայերը շատ են՝ նկատի ունենալով, որ անտեղ չի կարող խոչընդոտել հայերի հավաքներին։ Տեսանյութը հավաքել է 13,432 դիտում մինչեւ հեռացվելը։ Այն կապված է Թուրքիայի քաղաքական եւ ռազմական աջակցությունը վայելող Ադրբեջանի ռազմական հարձակման դեմ բողոքի դուրս եկած ֆրանսահայերի հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։ Հուլիսի 24-ին Ահմեդ Չեթինը գլխավորել է Դեսինում չարտոնված եւ բռնի թուրքամետ հակընդդեմ հանրահավաքն այն պահին, երբ տեղի էր ունենում հայերի միջոցառումը։ Ահա եւ ենթատեքստը։  

Անհաջող հակաբանություն

Դատարանի նախագահը բազմաթիվ անգամ ընդգծեց, որ դատարանը չէր քննում հուլիսի 24-ի գործը, ոչ էլ պ․ Չեթինի մյուս հաղորդագրությունները կամ նրա քաղաքական կեցվածքն ու անցյալի գործունեությունը։ Մեղադրանքը վերաբերում է ելույթին, որն էլ վերծանել ու վերլուծել են։ «Եթե նորից առիթ լիներ, չէի անի»,-զղջացել է նա իր «անհաջող խոսքերի համար»։ Պայմանականորեն ազատ արձակված Չեթինն անընդհատ հրաժարվում էր ընդունել, որ բռնության կոչեր էր արել եւ թիրախավորել հայերին։ Նա մեկ անկեղծ պաշտպանվում էր, մեկ ժամանակ շահում։ Նրա կարծիքով քննարկման մեխը հանդիսացող նախադասությունը հենց նպատակ ուներ ընդգծել, որ ինքը «հանրահավաքներ կազմակերպող թուրքական պետության կողմից վճարվող  պաշտոնյա չէր», եւ որ իր միակ գործը դա չէր։ Մի իսկական անհաջող հակաբանություն։ Այդ դեպքում, ինչո՞ւ էր նա խոսում զենքից։ «Մտածեցի, որ բռի խոսքն ավելի շուտ տեղ կհասնի»։    

Հոդվածի ֆրանսերեն բնօրինակը՝ այստեղ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ