News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է` ներդրողների կողմից Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ներկայացուցիչների հայտարարություններին սպասով, վկայում են աճուրդների տվյալների, փոխանցում է «Փրայմը»:

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում նվազել է 0.22 տոկոսով, կամ` 4.45 դոլարով` հասնելով 1957.6 դոլարի տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.7 տոկոսովով եւ կազմել 26.935 դոլար ունցիայի դիմաց:

Շաբաթվա սկզբին շուկաների հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ԴՊՀ-ի անդամների եւ դրա նախագահ Զերոմ Փաուելի ելույթների վրա, որոնք տեղի կունենան այս շաբաթվա վերջին: Ներդրողները հուսով են, որ կլսեն կարգավորիչի նոր մոտեցումների մասին գնաճի վերաբերյալ: Ավելի վաղ այն հայտարարել էր, որ կարգավորիչը կպահպանի տոկոսադրույքների ցածր մակարդակը, նույնիսկ եթե գնաճը բարձրանա թարգեթավորման 2 տոկոսից` տնտեսությունն օժանդակելու համար:

Ընդ որում, «դեղին մետաղի» գներին աջակցում են համաշխարհային տնտեսության վիճակի հետ կապված վախերը, որոնք վերադարձել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի ռիսկերի կապկցությամբ: Մի շարք երկրներ արդեն կարանտինային նոր միջոցառումներ են մտցնում, ինչը կրկին կարող է կանգնեցնել տնտեսության վերականգնումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ