News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում է Հայաստանի՝ մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը:

Նա, իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Ինչու է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն. Եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարի առաջվա աչքերով., արդյեք այն ժամանակ մեր ձեւակերպել ենք միտք, թե ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանը 2020-ին:

Ցավով պետք է արձանագրեմ, որ առնվազն պետական մակարդակում առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եել: Սա գուցե պայմանավորում է այսօրվա մեր բազմաթիվ խնդիրները:

Ես կուզենայի ռազմավարության  գործնական նշանակությունը սեղմել եւ հասցնել մեկ օրվա կտրվածքի: Պատկերացրեք 30 տարին սեղմում ենք մեր օրվա մեջ: Առավոտյան արթնանում ենք եւ չգիտենք մեր անելիքը. Այդ պարագայում մենք կմնանք նույն կետում եւ տեղապտույտի իրավիճակում կհայտնվենք:

Հետեւաբար 30 տարվա ռազմավարությունը կարեւոր է հասկանալու համար, թե ուր ենք գնում, ինչպիսին եք պատկերացնում Հայաստանը 2050 թվականին:

Շատ կարեւոր է արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն:

Ռազմավարությունն ունի գաղափար, ունի տեսլական եւ ունի գործողություն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ