News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մեր պատերազմն այսօր գնում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ արդեն Թուրքիայի հետ. այդ պատճառով մենք պետք է զգույշ լինենք պետությունների հետ. մեր շահերի համընկման դեպքում Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ ղեկավար, ԱԺ պատագամավոր Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով Ռուսական դոսյե կենտրոնի կողմից հրապարակված փաստաթղթին՝ Միքայելյանը նշեց, որ դա մեր երկրի ներքին անվտանգության խնդիրն է. «ԱԱԽ-ն պարտավոր է, որ նման բան չլինի, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եմ ասել նույն հաջողությամբ արեւմուտք, եվրոպա, դա մեր ներքին խնդիրն է, որը պետք է կարգավորենք։ Այս խոշոր պետությունների վերադասավորման մեջ մենք պիտի խելոք լինենք եւ ճիշտ քաղաքականություն վարենք, որ չընկնենք նույն օրին, երբ ռուսները զենքը տվեցին թուրքերին ու 1,5 ժողովուրդ ցեղասպանվեցին»։

Միքայելյանը նշեց, որ 90-ականներից մինչեւ այսօր պատերազմը շարունակվում է. «Եկեք չտարանջատենք քառօրյա դեպքերը, տավուշյան դեպքերը, դիվերսիոն հարձակումները։ Մենք պատերազմի մեջ ենք, որը չի ավարտվել դեռ»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունները տապալված են՝ Միքայելյանն ասաց. «Դուք երբեւիցե լսե՞լ եք, որ Ադրբեջանի ղեկավարը մի բանակցության մասին բան խոսի։ Այսինքն՝ ինչո՞վ է տապալվել, ե՞րբ էր ինքը սկսել, որ հիմա էլ տապալվել է»։

Լրագրողն էլ հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ Իլհամ Ալիեւը կիրթ եւ կառուցողական մարդ է՝ Միքայելյանն ասաց. «Կիրթ եւ կառուցողական մարդն ի՞նչ կապ ունի, որ բանակցության չի գալիս։ Ես իմ կարծիքն ունեմ, որ այսքան տարիների մեջ ինչ հասկացել եմ՝ այն եմ խոսում»։

Հարցին՝ արդյոք հայկական կողմը հակառակորդին պարտադրո՞ւմ է խաղաղություն, Սասուն Միքայելյանն ասաց. «Տիգրան Մեծն ասել է, որ պետք է շտապենք, բայց դանդաղ։ Հիմա մենք պիտի գոռանք խաղաղություն, պատրաստ լինենք խաղաղության։ Եթե դու պատրաստ չես խաղաղության, ապա խաղաղությունը երբեք չի լինի։ Եթե հակառակորդը խոսում է ուժի լեզվով, ապա ուժ պիտի լինի»։

Հարցին՝ ինչպես է վերաբերում պատերազմական իրավիճակում օրենքի այն նախագծին, որ 27 տարին լրացած բոլոր այն քաղաքացիները, ովքեր խուսափել են ծառայությունից, կարող են գումար վճարել եւ այդ գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից՝ Միքայելյանն ասաց. «Նրանք երբեք Հայաստան եկողն էլ չեն, ավելի չէ՞ էդ գումարը վերցվի բանակին օգնություն տրվի կամ մի բան արվի բանակի համար, որովհետեւ նրանք չեն էլ գա Հայաստան։ Դա դասալքություն չէ, դա դասալիքներին հասկացնել ա, որ էս քո երկիրն ա։ Բա էդ մարդկանց հետ ի՞նչ անենք, 27 տարին լրացել ա, 27 որն ա, 30, պապուս թայն են արդեն»։

Հարցին՝ ըստ իրեն կան արդյո՞ք Հայաստանում օտարերկրյա պետությունների գործակալներ, Միքայելյանն ասել է՝ ոնց կարող է չլինել. «Ամերիկայում էլ մեր գործակալներից կան, Եվրոպայում էլ: Մտահոգիչ է, որ Հայաստանում կան, դա ԱԱԾ-ի խնդիրն է, Սասուն Միքայելյանի խնդիրը չէ»:

Տպել
Ամենաշատ