News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարդը, որ ամբողջ կյանքում անխնա խմում է, ծխում է, կյանքն անխնա անցկացնում է բազմոցին, եւ մի X պահի նրա մոտ առաջանում է առողջական խնդիր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ներկայացնելով ռազմավարությունը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետո գալիս ասում է՝ պետություն, ապահովիր, որ ես գնամ բուժվեմ: Իհարկե, դա պետության պարտավորությունն է, բայց արդյոք այդ 25 տարվա ընթացքում քաղաքացին չպետք է պարտավորությորն ունենար իր նկատմամբ: Նույնը վերաբերում է աղքատությանը: Արձակուրդի օրերին մի այսպիսի բան տեղի ունեցավ. Գյուղերից մեկում մեկն ինձ ասաց, որ սոված եմ ապրում: Ես դրանից քիչ առաջ ճանապարհին շինարարություն կար, էնտեղ շփվել էի, ասել էին, որ աշխատող են փնտրում: Ես այդ մարդուն ասացի՝ գնա այդտեղ աշխատի, ասաց. «չհասկացա, ես գնակ 5-7 հազար դրամով աշխատե՞մ»: Ես նրան ասացի՝ դուք իսկապես սովա՞ծ եք, որովհետեւ մեկը սոված է, իր մոտ նման հարցեր չեն ծագում»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ