News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան համակարգիչներ եւ սոֆթեր արտադող Microsoft-ը հայտարարել է Windows 10-ի համար 20H2 ծրագրային ապահովման երկրորդ թարմացումների հավաքածուի թողարկման մասին, փոխանցում է «Փրայմը»։

Մշակողները ներկայումս թարմացումներն առաջ են մղում Release Preview ալիքում։ Սա լայն հանրության համար ծրագրի թողարկումից առաջ թեստավորման վերջին մակարդակն է։

ՕՀ-ի համար այս թարմացումները կստանան Windows 10 October 2020 Update անվանումը։

Հիմա Release Preview ալիքի օգտատերերը մշակողներից ստանում են աջակցության փաթեթ․ դրա շնորհիվ մեծանում է մեկ միավորի հավաքման համարը եւ ներբեռնվում են մի քանի նոր գործառույթներ։

Փորձագետները նշում են, որ 20H2 նոր գործառնությունները փաստացի արդեն միացված են Windows 10 2004 արտադրական տարբերակի մեջ։ Սրան են վերաբերում առաջին հերթին «Գործարկում» մենյուի թափանցիկության կարգավորումները։

Windows 10-ի տարբերակը՝ 20H2 դեռեւս չներկայացված թարմացումներով կդառնա առաջին տարբերակը, որը մատակարարվելու է Edge նոր բրաուզերով, որը ստեղծվել է Chromium-ի հիմքի վրա։

Այս թարմացումը սեպտեմբերի 18-ից կարելի է գտնել Release Preview-ում։ Թարմացումները ստանալու համար անհրաժեշտ է մտնել «Windows-ի թարմացումների կենտրոն» եւ ընտրել 20H2 հավաքածուի ներբեռնումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ