News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Անկախ ամեն ինչից քաղաքական դեմքերը, բարձր ամբիոններից խոսողները չպետք է այդպիսի հայտարարություններ անեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արված հայտարարություններին։

«Մարդիկ ունեն ընկերներ, ընտանիք, երեխաներ, թոռներ. չի կարելի։ Ժամանակին հանցագործություն է արել, ենթարկեք պատասխանատվության. չի կարելի բարձրաձայնել։ Երեւի աշխարհում եզակի է Նիկոլ Փաշինյանը, երբ ամեն օր լայվ է անում. դա անընդունելի է երկրի առաջին դեմքի համար, խայառակություն է»,- ասաց Վիտալի Բալասանյանը։

Լրագրողն էլ նշեց, որ վարչապետը նշում է՝ ինքը ժողովրդական վարչապետ է՝ Բալասանյանն էլ ասաց. «Հիմա այստեղ բոլորը վարչապետներ են բացի ինձնից, ես Արցախի Հանրապետությունում եմ ապրում։ Ձեզ այսօր ձեռքով բարեւե՞լ է, հայտարարում էր, որ դուք վարչապետ  եք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ