News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 21
USD
494.37
EUR
585.48
RUB
6.41
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Աշակերտների մոտ անխուսափելիորեն մասսայական ագրեսիվ վարքի դրսևորումներ են առաջանալու,- «Փաստինֆո»-ի   հետ զրույցում ասել է հոգեբան, կրթական փորձագետ Արմինե Դավթյանը։

Ուսումնական տարվա մեկնարկից հետո «Փաստինֆո»-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ կորանվիիուսային վարակով պայմանավորված հանրակրթական դպրոցներում ԿԳՄՍ նախարարության կողմից ներմուծված վարքականոնը բացասաբար է անդրադառնում մասնավորապես տարրական դասարաններում սովորող աշակերտների վրա։ Վերջիններս դասարան մուտք գործելուց հետո պարտադրված են ժամեր շարունակ նստած մնալ, անգամ դասամիջոցներին թույլ չի տրվում վեր կենալ ու քայլել։ Երեւանի կենտրոնում գործող դպրոցներից մեկում անգամ գրանցվել է տղա երեխայի ուշագնացության դեպք։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ աշակերտների ուշաթափման վերաբերյալ ահանզանգեր ինքը նույնպես լսել է։ Նրան այդ մասին փոխանցել են դպրոցահասակ զավակներ ունեցող ծնողները.«Այս իրավիճակը կհանգեցնի նրան, որ մեկ շաբաթ անց երեխան կգերհոգնի։ Հոգեբանական խիստ լարվածության արդյունքում նրանց մոտ տարատեսակ նևրոզներ կառաջանան, աշակերտներն այլևս ընդունակ չեն լինի լիարժեք կերպով ինտեգրվել դասապրոցեսին, իսկ կարճ ժամանակ անց պարզապես չեն ցանկանա դպրոց հաճախել։ Այս հետևանքները դրսևորելու ժամանակը շատ հեռու չէ»,- ասաց հոգեբանը։

Այս ամենը, ըստ նրա, անխուսափելիորեն մասսայական ագրեսիվ վարքի դրսևորումներ է առաջացնելու աշակերտների մոտ, որովհետև ցանկացած օրգանիզմ, հատկապես այդ տարիքային խմբերի մոտ, կարիք ունի լիցքաթափվելու, իսկ եթե դա տեղի չի ունենանում, երեխայի օրգանիզմը երկար դիմակայել չի կարող.«Արդյունքում աշակերտներն ինքնամփոփ կդառնան, առողջական վիճակի վատթարացումներն էլ շարունակական կլինեն։ Աշակերտների մոտ առաջադիմության կտրուկ անկում կարող է նկատվել։ Բացի հոգեբանական խնդիրներից, ժամեր շարունակ անշարժ նստած երեխայի մոտ ողնաշարային խնդիրներ կարող են առաջանալ, արյան շրջանառության վատթարացման պատճառով սրտխառնոցն և փսխումներ կարող են լինել, գլխապտույտ ու թուլություն կարող է նկատվել, որի արդյունքն էլ մեզ հասած ուշաթափության վերաբերյալ ահազանգերն են։ Հատկապես ժամեր շարունակ դիմակներով նստելու պարագայում այս ամենն ավելի հաճախադեպ կդառնա»,- ահազանգում է հոգեբան Արմինե Դավթյանը։

Հարցին՝ ինչի՞ կարող է հանգեցնել նմանօրինակ իրավիճակը շարունակական բնույթ կրելու պարագայում, Արմինե Դավթյանը պատասխանում է՝ քանի որ ուսուցիչների ճնշող մեծամասնությունն իրենց արդեն իսկ դրսևորել են որպես բացահայտ կոմֆորմիստներ, որովհետև նրանք վախենում են բարձրաձայնել խնդիրների մասին, որի արդյունքում կարող է կորցնեն իրենց աշխատանքը, ապա այսպես շարունակվելու պարագայում մենք ականատես կլինենեք ծնողական համայնքի զայրույթի ալիքին, որովհետև բոլոր ծնողները չեն, որ թույլ կտան և կհանդուրժեն այսպիսի իրավիճակը, որն, անկասկած, հանգեցնելու է իրենց զավակների հոգեբանական և ֆիզիկական վիճակի կտրուկ և ակնհայտ վատթարացման։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիան նախատեսում է առաջիններից մեկն աշխարհում սկսել պատվաստումները կորոնավիրուսի դեմ
Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5.3 միլիոն դեպք...
Չեխիան հայտարարել է երկրորդ կարանտինի մասին
Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 194 հազար դեպք, սակայն վերջին շաբաթների ընթացքում վարակվածների թիվը կտրուկ աճել է...
Պուտին. Համաշխարհային շուկայում ռուսական պատվաստանյութերի շրջանառությունը կարող է կազմել 100 մլրդ դոլար
Ռուսաստանի Դաշնությունում պատվաստումը թիվ մեկ խնդիրն է…
Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է․ Արայիկ Հարությունյան
Որովհետև վարակը տարածելով՝ «սմերչից» կամ «գրադից» պակաս մարդասպան չի…
Ծանր դեպքերն ավելի պակաս են, քան առաջին ալիքի դեպքում․ Նարեկ Զեյնալյանը՝ կորոնավիրուսի մասին
Պատվաստանյութի առկայության դեպքում պետք է օգտագործենք պատվաստանյութ․ սա է լուծումը...
Բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ. ԱՆ խոսնակ
Ամռան ամիսներին մեզ հաջողվեց իջեցնել կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը նաև այն պատճառով, որ մարդիկ սկսեցին պահպանել...
Ամենաշատ