News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բաքուն կփորձի Թբիլիսիի եւ Մոսկվայի հակասություններն օգտագործել Երեւանի դեմ։ Այս մտադրությունն ակներեւորեն նկատվում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններում եւ Վրաստան այս երկրի ԱԳՆ ղեկավարի առաջիկա այցի թեմատիկայում։

Իլհամ Ալիեւը մի շարք ադրբեջանական հեռուստաալիքների հետ հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն բարձր է գնահատում Վրաստանի կառավարության գործողությունները, որը թույլ չի տվել իր տարածքով Սերբիայից եւ Ռուսաստանից բեռների փոխադրումը Հայաստան, հայտնում է interfax.az-ը։ «Ինչպես ձեզ հայտնի է, Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան։ Հենց այս պատճառով են տրանսպորտային օդանավերը Հայաստանը զենքը մատակարարում  մերձկասպյան երկրների տարածքներով եւ օդային ճանապարհով։ Վրաստանն իրեն պահեց ինչպես անչափ հուսալի գործընկեր։ Ցանակնում եմ դրա համար Վրաստանի կառավարությանն իմ երախտագիտությունը հայտնել»,- նշել է նա։

Այնուհետեւ Ալիեւը տեղին է համարել միջամտել Վրաստանի ներքին գործերին եւ ճամարտակել Վրաստանի հայազգի քաղաքացիների վարքագծի մասին․ «Անցյալ տարի Վրաստանում տեղի ունեցած սադրիչ բնույթի մի քանի իադարձությունների ակունքը նաեւ համաշխարհային հայությունն է։ Նրանց հիմնական նպատակն է վրաց-ադրբեջանական հարաբերությունների խափանումը։ Բայց նրանք դրան չեն հասնի, քանի որ, կրկնում եմ, մենք հուսալի գործընկերներ ենք եւ բոլոր հարցերը բաց ենք քննարկում։ Ադրբեջանը մշտապես եղել է Վրաստանի կողքին»։

Առանձնապես զավեշտալի է հնչել հայտարարությունը «վրացական եկեղեցիների հանդեպ հայերի չհիմնավորված հավակնությունների» մասին։ Ալիեւն, ամենայն հավանականությամբ, մոռացել է սկանդալային միջադեպը եւ սահմանի ուղղակի խախտումները Դավիթ Գարեջա վրացական վանական համալիրը յուրացնելու Ադրբեջանի փորձերի պատճառով։

Ալիեւը հավելել է, որ Բաքուն միջազգային բոլոր կազմակերպություններում ցուցադրել է եւ ցուցադրելու է Վրաստանի տարածքային ամբողջականության հետ կապված միանշանակ դիրքորոշում։ «Տարբերությունը սա է։ Իհարկե, կարծում եմ, որ այսօր վրացի ժողովուրդը լավ գիտի, թե ով է իր բարեկամը, ով՝ թշնամին»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ