News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանի վարչապետ Մուսթաֆա Ադիբը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել ակտիվանալ եւ իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում՝ ճգնաժամից տուժած երկիրը փրկելու համար, փոխանցում է AFP-ն։

Ադիբի վրա ճնշում է գործադրվում, որ նա հնարավորինս արագ ձեւավորի նոր կաբինետի կազմը, որպեսզի նոր կառավարությունը կարողանա սկսել մի շարք բարփոխումներ, որոնք անհրաժեշտ են արտասահմանյան օգնության միլիարդավոր դոլարները ստանալու համար։

«Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի»,- ասել է Ադիբը հայտարարության մեջ։ Նա բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել «անհապաղ եւ առանց դանդաղելու աշխատել ֆրանսիական նախաձեռնության վրա», որ օգնեն երկրի փրկությանը։ «Լիբանանի ժողովրդի դժբախտությունը պահանջում է բոլոր անկախ կողմերի համագործակցություն ճգնաժամային կառավարության կազմավորմանը սատարելու համար»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել
Ամենաշատ