News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի հետ կապեր հաստատելու Բահրեյնի որոշումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այլ ուղղված է համապարփակ խաղաղության հաստատմանը Մերձավոր Արեւելքում: Այս մասին հայտարարել է Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ-Խալիֆան:

Ըստ BNA պետական ​​լրատվական գործակալության` թագավորը վերահաստատել է Բահրեյնի աջակցությունը պաղեստինցիներին եւ 2002 թվականին մշակված արաբական խաղաղության նախաձեռնությանը, որը հարաբերությունների կարգավորում էր առաջարկում Իսրայելին` պաղեստինցիների հետ պետականության մասին համաձայնագրի դիմաց եւ Իսրայելի ամբողջական դուրս բերում 1967 թվականի մերձարեւելյան պատերազմի ընթացքում գրավված տարածքներից:

Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները քառորդ դարի ընթացքում դարձել են առաջին արաբական պետությունները, որոնք կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ:

Համաձայնագիրը «լիարժեք դիվանագիտական ​​հարաբերություններ» է նախատեսում, սակայն խուսափում է «նորմալացում» եզրույթից:

«Հանդուրժողականությունն ու համակեցությունն են մեր իրական բահրեյնական ինքնությունը... Խաղաղությանը եւ բարգավաճմանն ուղղված մեր քայլերը ուղղված չեն որեւէ ձեւավորման կամ իշխանության դեմ, այլ բխում են բոլորի շահերից եւ ուղղված են բարիդրացիությանը»,- ասել է Համադ թագավորը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ