News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության գալ Բելառուսի պաշտոնատար անձանց պատժամիջոցների ցուցակի շուրջ, քանի որ միաձայն որոշման չեն հանգել: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, որից առաջ նախարարները նախաճաշել են նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր անհնար էր հաստատել պատժամիջոցները, քանի որ համաձայնության չեկանք»,- ասել է նա:

Բորելը բացատրել է, որ ԵՄ-ն մտադիր չէ միջամտել Բելառուսի գործերին: «Նախաճաշին մենք հստակ ասացինք, որ մենք գաղտնի օրակարգ չունենք, չենք ուզում միջամտել երկրի ներքին գործերին: Մենք միայն ազգային երկխոսության եւ արդար ընտրությունների անցկացման կոչ ենք անում»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ