News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ներկայիս դժվարին շրջանում, երբ զբոսաշրջային ոլորտն ամենաշատն է տուժել, հարկավոր են նոր մոտեցումներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Իրենա Քալաթարյանը։

Քալանթարյանն ասաց, որ դրանցից է զբոսաշրջության  համագործակցությունն  այլ՝ առավելապես պատմամշակութային հարցերին առնչվող ոլորտների հետ։

Քալաթարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ծրագիր է մշակել Հայաստանում հնագիտական դպրոց ստեղծելու վերաբերյալ՝ հնարավորություն ընդձեռելով զբոսաշրջիկների համար պատմական միջավայրի հետ սերտորեն ծանոթանալու։

«Պատկերացնում եք, հնագիտական պեղումների միջոցով մարդիկ իրենք կլրացնեն մեր պատմության բաց էջերը, կծանոթանան հուշարձաններին, կսկսեն սրտացավ վերաբերվել պատմամշակութային արժեքներին»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ծրագրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ զբոսաշրջիկն ունենալու է հնարավորություն՝ դառնալու հնագիտական արշավախմբի լիարժեք անդամ։ Մասնակցելով իրական հնագիտական պրոցեսներին, ստանալու է հետաքրքրական գիտելիքներ, համեմված պեղման տեխնիկայի, ճարտարապետական մանրամասների, ուղեկցող գիտական դիսցիպլինաների մասին դասընթացներով։

«Չգիտեմ՝ արդյոք այլ երկրներում նման պրակտիկա կա։ Կարծում եմ՝ հիանալի միջոց է Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու, նորություններ բերելու համար։ Ով երբեւէ չի՞ երազել լինել Ինդիանա Ջոնսի դերում»,- ասաց Քալանթարյանը։

Իրենա Քալաթարյանը նշեց, որ ծրագիրը նախատեսված է թե երեխաների, թե մեծերի համար. «Ծրագրի գրավչությունն այն է, որ այն հնարավոր է ամենուր կազմակերպել՝ այնտեղ ուր կան վտանգված հնագիտական հուշարձաններ»։

Նա  ընդգծեց նաեւ ծրագրի հիմնական իմաստը. «Իմաստն է՝ ծրագրի միջոցով փորձել փրկարարական պեղումներ իրականացնել, ներկայացնել հնագիտական պեղումների մանրամասները, հրատարակել դրանց արդյունքները, միաժամանակ շեշտադրեով յուրաքանչյուր մասնակցի կարեւոր դերակատարումը։ Այսպիսով ընկղմվելով հնագիտական պրոցեսների մեջ զբոսաշրջիկը պատմամշակութային  միջավայրի մաս է դառնում ։ Հնարավորություններն անսահմանափակ են»։

Քալաթարյանի կարծիքով՝ ծրագիրն ունի նաեւ հետեւյալ առավելությունները. կսերմանի սեր դեպի հայրենի բնությունը, հուշարձանները։

Նա նշեց, որ ծրագիրը կտեւի յոթ օր, կլինեն գիտարշավներ, կներկայացվեն տեղազննությունները, կկազմակերպվեն այցելություններ ՝ թանգարաններ։

Տպել
Ամենաշատ