News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում լուրջ ողբերգություն է խաղարկվում՝ դպրոցական դասագրքերում «հայտնաբերվել են» հայկական դրոշի գույները։

Ի պատասխան սոցիալական ցանցերում տիրող խառնաշփոթի՝ կրթության նախարարությունն անհրաժեշտ է համարել հերքել նման իրադարձության հնարավորությունը: Նախարարությունից APA-ին հայտնել են, որ ոչ մի դասագրքում կամ հրատարակության մեջ չկան հայկական դրոշի գույները, ինչպես գրում են սոցիալական ցանցերում: «Ցանկացած գիրք համարվում է հրատարակչական արտադրանք, եւ հրատարակության համար նախատեսված նյութերի գրաքննությունը, օրենսդրությանը համապատասխան, դրա պատրաստման ընթացքում չի թույլատրվում: Հրատարակչական արտադրանքի պատվիրատու կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի դրոշի գույներն են՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Դժվար է պատկերացնել մանկական դասագիրք առանց այդ գույների:

Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում ադրբեջանական մանկապարտեզում երեխաներին սովորեցնում են ատել հայերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ