News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Մաքուր ազգային շահերի» ժամանակն անցել է, կարծում է աշխարհի ամենահայտնի հեռուստահաղորդավարներից եւ բնագետներից մեկը՝ Դեւիդ Ատենբորոն:

Նրա խոսքերով՝ «հետեւանքները կարող են ապոկալիպտիկ լինել» այն բանից հետո, ինչ իր սերունդն արել է շրջակա միջավայրի հետ: 94-ամյա սըր Դեւիդը մեծ «ինտերնացիոնալիզմի» կոչ է արել:

Ներկայացնելով իր «Կյանքը մեր մոլորակի վրա» նոր ֆիլմը` սըր Դեւիդն ասել է. «Covid-19 համավարակը հսկայական տառապանքներ է պատճառել եւ կպատճառի: Եթե նույնիսկ հույս կա, որը կարող է ծագել այս ամենից, դա այն է, որ ամբողջ աշխարհը մի ընդհանուր սպառնալիք է ապրել: Նույն հազվագյուտ ուղեղներն ու հաղորդակցման հմտությունները, որոնք նպաստել են մեր քաղաքակրթությունների զարգացմանը, այժմ հասանելի են այն տեխնոլոգիաներին եւ ինստիտուտներին, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի բոլոր երկրներին համագործակցել:

Մաքուր ազգային շահերի ժամանակն անցել է: Եթե մենք ուզում ենք պայքարել կլիմայի փոփոխության դեմ, ապահովել կայուն զարգացում եւ վերականգնել կենսաբազմազանությունը, ապա մեր մոտեցումը պետք է լինի ինտերնացիոնալիզմը»:

Նրա խոսքերով՝ մարդկությունը գտնվում է խաչմերուկում, եւ բնության աշխարհը իսկապես լուրջ սպառնալիքի տակ է: Ամենակարեւոր բանը, որ հիմա պետք է անել, «ղեկավար պաշտոններում ճիշտ քաղաքական գործիչների նշանակելն է, որոնք ինչ-որ բան կասեն մոլորակները փրկելու մասին, որպեսզի մենք պահանջենք, որ նրանք իսկապես ինչ-որ բան անեն, եւ համոզենք նրանց, որ մենք անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ընդունել հարկերի բարձրացումը»:

Նա ասել է, որ վատնումը «իսկական հրեշ է, իսկական մեղք: Մենք աներեւակայելի վատնող ենք»:

Հիշելով իր աներոջը, որը «ցնցվել է»՝ տեսնելով, թե ինչպես է մեկը ծխախոտը հանգցնում կիսատ մնացած բիֆշտեքսի վրա, նա ասել է. «Վատնելն անբարոյականություն է՝ ուժի վատնում, թղթի վատնում, էներգիայի վատնում: Մենք չպետք է հենց այնպես վատնենք տարածությունը՝ մենք վատնում ենք տարածությունը, որը կարող է զբաղեցվել բնության կողմից: Վատնումը մեղք է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ