News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Պետքարտուղար Մայք Պոմպեոն, պաշտպանության նախարար Մարկ Էսպերի, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ միասին, հայտարարել է, որ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանում Իրանի պաշտպանության նախարարության եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով աշխատել է «Վենեսուելայի անօրինական ռեժիմի հետ՝ զենքի մատակարարումների ՄԱԿ էմբարգոն խախտելու համար»:

«Ով էլ որ լինեք, եթե խախտում եք Իրանի նկատմամբ զենքի ՄԱԿ էմբարգոն, դուք պատժամիջոցների կիրառման ռիսկի եք դիմում»,- ասել է Պոմպեոն: «Այսօրվա մեր գործողությունները նախազգուշացում են, որը պետք է լսի ամբողջ աշխարհը»,- հավելել է նա:

Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Իրանի Defense Industries Organisation ընկերության եւ դրա տնօրենի դեմ:

Շաբաթ օրը Միացյալ Նահանգները միակողմանիորեն կրկին ՄԱԿ պատժամիջոցներ է մտցրել Թեհրանի նկատմամբ՝ այսպես կոչված, «հակադարձ մեխանիզմի» միջոցով, որը, ինչպես նախապես հայտարարել էին ՄԱԿ Անվտանգության խորհրդի մյուս անդամները, Վաշինգտոնը իրականացնելու իրավասություն չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ