News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ նոր միակողմանի պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել` ուղղված ՄԱԿ պատժամիջոցների կիրառման ապահովմանը, ինչը միջազգային մարմնի անդամների մեծ մասը համարում է անօրինական:

«Իմ այսօրվա գործողությունները հստակ ազդանշան են Իրանի ռեժիմին եւ միջազգային հանրության այն անդամներին, ովքեր հրաժարվում են հակազդել Իրանին»,- ասվում է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ: «ԱՄՆ-ը թույլ չի տա իրանական ռեժիմին հետագայում եւս զարգացնել իր հնարավորությունները, որպեսզի ուղղակիորեն սպառնա մնացած աշխարհին եւ ահաբեկի նրան»:

Պատժամիջոցները զենքի նոր էմբարգո են մտցնում Իրանի դեմ՝ փոխարինելու ՄԱԿ-ի արգելքը, որն ավարտվում է հոկտեմբերին: Վարչակազմի պաշտոնյաներն ասում են, որ սա զենքի վաճառքի անժամկետ արգելք է եւ թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել էմբարգոն խախտել փորձող ցանկացած միջազգային ընկերության կամ անհատի նկատմամբ:

«Նախագահի հրամանագիրը մեզ նոր եւ հզոր գործիք է տալիս զենքի ՄԱԿ էմբարգոն կիրառելու եւ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր փորձում են խուսափել ՄԱԿ պատժամիջոցներից»,- ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Վարչակազմի պատժամիջոցների փաթեթը նաեւ ուղղված է տասնյակ կազմակերպությունների եւ անհատների դեմ, որոնք կապված են միջուկային զենք ստեղծելու Իրանի ծրագրերի հետ, ներառյալ պաշտպանության նախարարությունը, Իրանի պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը եւ դրա տնօրեն Մեհրդատ Ահլագի-Քետաբչին, ինչպես նաեւ միջուկային էներգիայի հետ կապ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ