News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


 «Զվարթնոց» տաճարում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է:

Նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Մեր ժամանակների հերոսը» հեռուստանախագիծը Հանրային հեռուստաընկերության եթերում է 2 տարի:

Նշենք, որ յուրաքանչյուր շաբաթ հեռարձակվող հաղորդաշարը բացահայտել է 70-ից ավելի ձեռներեցների, ներկայացրել նրանց հաջողության պատմությունը:

2019 թվականին սկիզբ է դրվել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին:

Հաղորդաշարի հերոսներից 12-ը կստանան «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը:

Եվս մեկն էլ կարժանանա գլխավոր մրցանակի, որը կհանձնի ՀՀ վարչապետը:

Այս տարի նաեւ երկու հատուկ մրցանակ է նախատեսված. կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ