News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի օրը պղնձի գինն աճում է երկօրյա անկումից հետո, վկայում են աճուրդների տվյալները, հաղորդում է Prime-ը:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.45 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց կազմելով 3.0515 դոլար:

Մետաղների լոնդոնյան բորսայում (LME) երկուշաբթի կայացած աճուրդին պղնձի մեկ տոննայի արժեքը` երեք ամիս անց մատակարարմամբ, նվազել էր 1.78 տոկոսով` մինչեւ 6691.5 դոլար, ալյումինը` 0.73 տոկոսով` մինչեւ 1779.5 դոլար, ցինկը` 3.13 տոկոսով` մինչեւ 2.458.5 դոլար:

Աճուրդների վերջին երկու օրվա ընթացքում պղնձի գինն ընկել էր ավելի քան 2 տոկոսով եւ երեքշաբթի օրը սկսել է աճել: Պղնձի գնի անկմանը նպաստում էին կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ կապված մտավախությունները, որը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսական վերականգնումը եւ  մետաղի պահանջարկի նվազման հանգեցնել: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` աշխարհում հայտնաբերվել է վարակման ավելի քան 30.6 միլիոն դեպք, մահացել է 950 հազար մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ