News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լայն հասարակական աջակցություն ունի: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 22-ին կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Անդրադառնալով ՀՅԴ-ի եւ «Հայրենիք» կուսակցության հետ Բարգավաճ Հայաստանի համագործակցությանը` Տոնոյանը շեշտեց, որ այն շատ բեղմնավոր է ստացվել եւ իրականացվել է աշխատանքային խմբի շրջանակներում: «Այս ընթացքում մեզ հաջողվեց բազմաթիվ նախաձեռնություններ իրականացնել, տրվեցին գնահատականներ, եւ այժմ գործընթացը տեղափոխվում է հանրահավաքի կազմակերպման փուլ: Մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ վերջին երկու տարվա ընթացքում լայն բնակչության հույսերը կյանքի չեն կոչվել, խոստումներն այդպես էլ չեն կատարվել, եւ այժմ հասարակության շրջանում լայն դժգոհություն կա: Եվ որպեսզի հասարակության լայն զանգվածների ձայնը լսելի դառնա, երեք քաղաքական ուժեր հանրահավաք կանցկացնեն»,- ասաց պատգամավորը:

Ընդ որում, նա չի հայտնել ակցիայի մասնակիցների առաջիկա օրակարգի եւ ելույթների մասին` խոստանալով միայն, որ այդ մասին անպայման կտեղեկացնեն, բայց` մի փոքր ուշ:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցություններն այսօր հայտարարել են, որ հոկտեմբերի 8-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում համահանրապետական ​​հանրահավաք կանցկացվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ