News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում նոր իշխանությունների գործողություններից հայ հանրության շրջանում դժգոհության որեւէ լուրջ աճ չկա։ Այս մասին սեպտեմբերի 22-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Նա միաժամանակ ընդունեց, որ երկրում հանրության մի մասի շրջանում որոշակի դժգոհություն, այնուամենայնիվ, կա, եւ դա, պատգամավորի կարծիքով, նորմալ է, քանի որ այլ կերպ չէր կարող լինել։ «Ոչ մի հանրությունում չի կարող լինել բոլոր հարցերով 100 տոկոսանոց կոնսենսուս։ Եթե ինձ հարցնեք՝ այդ գանգատների ծավալն արդյոք լուրջ եմ համարում, թե ոչ, ապա կպատասխանեմ, որ ես կարեւոր եմ համարում, քանի որ մեզ համար մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու դժգոհությունը եւ այդ դժգոհության բովանդակությունը կարեւոր է։ Բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ մեծ եւ լուրջ ծավալներ ունի»,- պարզաբանեց Գրիգորյանը՝ հավելելով, որ դժգոհությունը մեծ չափով ընդդիմության օրակարգն է։

Պատգամավորի կարծիքով՝ յուրաքանչյուր առանձին ընդդիմադիր ուժ պետք է ինքնուրույն գործելու հնարավորություն ունենա, համենայնդեպս՝ իր սեփական օրակարգի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ