Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. որ ավելի վատ է՝ Թուրքիան է ուզում իր պատառը փախցնել այս պատերազմում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Միջազգային հանրությունն էլ (ԵԱՀԿ ՄԽ) կարծես առանձնապես դեմ չէ պատերազմին։
Ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է։ Բայց պատերազմի արդյունքները արձանագրվում են կարգավորման փաստաթղթերում, իսկ դրա համար միայն ռազմական բաղադրիչը բավարար չէ, կարեւորագույն նշանակություն ունեն դիվանագիտական եւ քարոզչական ուղղությունները։
Դիվանագիտությունում ակնհայտորեն թույլ ենք, իսկ քարոզչությունն ամբողջապես ուղղված է «սեւերին» սատկացնելուն եւ պողոսներին դուխ տալուն։
Ադեկվատ չեք, սթափվեք»։
Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։ Որ ավելի վատ է՝ Թուրքիան է ուզում իր պատառը փախցնել այս...
Опубликовано Aghasi Yenokyan Понедельник, 21 сентября 2020 г.