News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարանի կոլեկտիվի պահանջն արդարացի է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Կոլեկտիվն ասում է, դուք որպես օրինական կառավարություն ձեւավորել եք խորհուրդ, էդ խորհուրդն օրինական ընտրել է ռեկտորի (Դիանա գալոյան-խմբ), բայց անցել է երկու ամսից ավել, իսկ կառավարությունը նրան չի նշանակում ռեկտորի պաշտոնում: Դրա համար էլ կոլեկտիվը եկել է այստեղ եւ բողոքում է, որ  բուհը չի կարող այսպես անորոշության մեջ ապրել: Իսկ այս տարի ընդունելության մեծ ծավալ ունեցանք, մեծ թվով մարդիկ ընդունվեցին:

Հիմա կառավարությունը ուղղակի պետք է իր կողմից ձեւավորած խորհրդի որոշմանը տեր կանգնի»,-ասաց նա:

Մելքումյանը նշեց, որ ինքն այս հարցը ԱԺ-ում ուղղել է ԿԳՄՍ նախարարին. «Ինքն ասաց՝ խնդիր կա, քննարկում ենք: Թե ինչ խնդիր է իրենք պետք է ասեն: Քիչ առաջ ռեկտորի պարտականությունները կատարող, պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը մի խոմբ դասախոսների հետ բարձրացան կառավարություն, որպեսզի ասեն, թե ինչ լուծում պետք է տան: Ամիսներով ձգձգել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Պետք է կառավարությունը հստակ ասի, թե որն է խնդիրը, որ ձգձգում են»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԲՈԿ-ը Դինա Գալոյանի աշխատության մեջ խնդիրներ էր տեսել, անգամ զրկել էին կոչումից, Միքայել Մելքումյանն ասաց. «Նախ դա այլ խնդիր է եւ կապ չունի ռեկտորի ընտրության կամ նշանակման հետ: Բացի այդ, մյուս պետական մարմինն էլ չեղյալ է արել այդ որոշումը: Այսինքն երկու պետական կռույցներ տարբեր որոշումներ են կայացրել: Կառավարության համար դժվա՞ր է լուծել խնդիրը»:

Մելքումյանն անդրադարձավ նաեւ Դիանա Գալոյանին՝ նշելով. «Ես կարող եմ ասել, որ Գալոյանը բարեխիղճ, մակարդակ ունեցող գիտնական է, հենց այնպես չէր կարող գալ»:

Տպել
Ամենաշատ