News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ընտրողների տարիքի շեմի հետ կապված փոփոխությունը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի շրջանակում է, քանի որ այդ տարիքը Սահմանադրությամբ է սահմանվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա մենք քննարկում ենք բոլոր այն բաղադրիչները, որոնք ուղղակիորեն կապված չեն սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքի հետ: Հետեւաբար խոսքը ընտրացուցակների, քարոզարշավի, հանձնաժողովների, ԱԺ ընտրակարգի մասին է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններին, «Իմ քայլի» պատգամավորն ասաց, որ այն այս շաբաթ այդ փաթեթը կդրվի շրջանառության մեջ, կլինեն հանրային լսումներ, իսկ աշնանային նստաշրջանում այն կընդունվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ