News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.18
EUR
582.25
RUB
6.44
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Համակարգչային մասեր արտադրող Logitech-ը ներկայացրել է իր երրորդ սերնդի MX Anywhere մկնիկը: Ընկերությունը հայտնում է ունիվերսալ սարքի թողարկման մասին, որը կարող է աշխատել ինչպես Windows-ով եւ Mac-ով համակարգիչների, այնպես էլ բջջային սարքերի հետ:

Կոմպակտ MX Anywhere 3-ի հիմնական առանձնահատկությունը MagSpeed անիվն է, որի դիզայնը սկզբունքորեն տարբերվում է սովորական մկների մեջ օգտագործվողից: Այն ապահովում է էլեկտրամագնիսական պտտում, որն ավելի ճշգրիտ է եւ ավելի արագ (մինչեւ 1000 տող վայրկյանում):

Logitech-ում խոսում են մկնիկի «ամենագնացության» մասին, որը կարող է արդյունավետ աշխատել ցանկացած մակերեսի վրա: 4000 dpi թողտվությամբ Darkfield տեխնոլոգիան կարող է նույնիսկ ապահովել սենսորի շփում ապակու հետ: Կողային ստեղները ի վիճակի են աշխատել նաեւ երրորդ կողմի ծրագրերում: Zoom-ում «Առաջ» կոճակը սկսում եւ դադարեցնում է տեսակապը, իսկ «Հետ» կոճակը անջատում եւ միացնում է խոսափողը: Ինչպես խոստովանել է ընկերությունը, նման ֆունկցիոնալության գաղափարը ծնվել է ինքնամեկուսացման ռեժիմում:

MX Anywhere 3-ում վիճելի կետեր կան: Այս մկնիկը հարմար է միայն աջլիկ մարդկանց համար: Պլաստմասսայից պատրաստված պատյանը բավականին կոմպակտ է, եւ, ըստ Logitech-ի, այն շատ հարմար է կանանց եւ երեխաների համար: Վերջապես, փաթեթավորման մեջ տրանսպորտային պատյան չկա, բայց ստեղծողները կարծում են, որ մկնիկը կարող է դիմանալ նույնիսկ անճիշտ օգտագործմանը:

Ինչպես վայել է թանկարժեք սարքին, MX Anywhere 3-ն ունի ներկառուցված վերալիցքավորվող մարտկոց, որը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել 70 օր: Վերալիցքավորման համար այստեղ օգտագործվում է Type-C միակցիչը:

Մկնիկը առաջարկվում է 6990 ռուբլի գնով: Ընդ որում, առկա է երկու տարբերակ՝ ունիվերսալ, որն ունակ է աշխատել ռադիոալիքի եւ Bluetooth ի միջոցով, եւ Mac-ի համար, որում միայն «կապույտ ատամ» կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube-ը նոր գործառույթներ է ավելացրել բջջային հավելվածում
Այժմ կարող եք փոխել ժամանակի նշանը, որպեսզի այն ցույց տա, թե որքան ժամանակ է անցել տեսանյութում եւ որքան ժամանակ է մնացել...
Փորձագետը պատմել է գաղտնալսման հիմնական նշանների մասին
«Գաղտնալսման նշաններ կարող են լինել մարտկոցի արագ լիցքաթափում կամ գաջեթի գերտաքացումը...
Բիթքոինի գինն աճում է
Նախորդ անգամ բիթքոինի գինը հասել է 14 000 դոլարի 2018 թվականի հունվարի 15-ին․․․
WSJ. Facebook-ն ընտրությունների ֆոնին միջոցներ կձեռնարկի ապատեղեկատվության դեմ պայքարի համար
Facebook-ը եւ Twitter-ը ցուցմունքներ կտան` սոցցանցերում Հանթեր Բայդենի մասին հոդվածի արգելափակման վերաբերյալ
«Լսումները կենտրոնացած կլինեն հարթակի գրաքննության եւ New York Post-ի հոդվածների ճնշման վրա եւ արժեքավոր հնարավորություն կստեղծեն վերլուծել ընկերությունների` 2020 թվականի ընտրություններին նախապատրաստման հետ կապված աշխատանքը...
WhatsApp-ում գործառույթ կհայտնվի, որը կպաշտպանի օգտատիրոջ նամակագրությունը
Նման գործառույթը նախկինում հասանելի էր միայն iOS-ով աշխատող եւ Face ID հաղորդիչներով սարքերի տերերին․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ