News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Չինաստանի սառեցված խոզի պաշարները գրեթե սպառվել են: Երկրում սպառողների համար մսի արժեքը 2020-ի օգոստոսին, նախորդ տարվա համեմատ, աճել է ավելի քան 50 տոկոսով, գրում է «Փրայմ»-ը` վկայակոչելով Financial Times-ը:
Լոնդոնյան Enodo Economics խորհրդատվական ընկերությունը նշում է, որ Չինաստանում խոզի մսի պաշարները նախորդ տարվա սեպտեմբերից մինչ այս տարվա օգոստոս ամիսը կրճատվել են շուրջ 452 հազար տոննայով:

Enodo-ի գլխավոր տնտեսագետ Դիանա Չոյլեվայան կարծում է, որ Չինաստանի իշխանությունները պաշարներն այժմ մոտ 100 հազար տոննա են կազմում:
Սպառման այս տեմպերի դեպքում պաշարները կվերանան երկու-երեք ամսվա ընթացքում: Երկիրը մսի ճգնաժամի շեմին կհայտնվի, կանխատեսում են փորձագետները:

Մսի դեֆիցիտի պատճառով Չինաստանը 2020 թվականից սկսել է մսի ռեկորդային ծավալներ ներկրել: Հուլիսին ԱՄՆ-ում գնումները 430 հազար տոննա էին կազմել: Չինաստանը մսի ամենամեծ սպառողն է աշխարհում:

Վերջին հինգ տարվա ընթացքում Չինաստանում խոզի մսի միջին տարեկան պահանջարկը շուրջ 50 միլիոն տոննա է կազմում: Մսի դեֆիցիտի պատճառը նաեւ արգելքն է, որը Պեկինը սահմանել է Գերմանիայում խոզի մսի գնումների վրա: Եվրոպական երկրում խոզի աֆրիկյան ժանտախտի դեպք էր գրանցվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ