News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 29
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է, որ ինքը տարաձայնություններ է ունեցել խմբակցության նիստում՝ ՍԴ դատավորների ընտրության քննարկումների վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե անգամ մանդատը վայր դնելու մասին են մտածել։

«Եթե անկեղծ ասեմ՝ ամենասկզբում  ես իմ պատկերացրած կազմն եմ ունեցել, բոլորս էլ պատկերացնո՞ւմ ենք, որ այսպիսին պիտի լինի, բայց այն որ քաղաքական թիմը կարողացել է ինձ համոզել և հիմնավորումներ տալ՝ ինչո՞ւ հենց այս կամզը, և ոչ թե էն մյուսը, ես այստեղ հակաճառելու իմաստ չեմ տեսնում»,- ընդգծեց Լուսինե Բադալյանը։

 Իշխող ուժի պատգամավորը շեշտում է, որ թիմում անհահամաձայնությունները այս կամ այն հարցի շուրջ ապացուցում են, որ իրենք դակող մարմին չեն։

«Անհամաձայնությունները պետք է դրական որակել և չմանիպուլացնել, որովհետև ենթադրենք մի իրավիճակ, երբ բոլորը ամեն ինչի հետ համաձայն են։ Հաճախ քննադատվում ենք նրա համար, որ միանձնյա որոշումներ են ընդունվում և մենք դակող մարմին  ենք դառնում։ Եվ այս տարաձայնությունները ապացուցում են, որ դա այդպես չէ։ Եվ ի վերջո քաղաքական թիմը ընդունում է մի որոշում, որի համար կողմ ձայներն ավելի շատ են եղել, կամ փաստարկները, որ բերվել են՝  համոզիչ են եղել, բայց մինչև որոշում ընդունելը դրա նախապատմությունը բուռն ու թեժ է լինում, բոլորն իրենց կարծիքը արտահայտելու հնարավորություն ունեն։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա նորմալ է այդ անհամաձայնություններն ու տարաձայնությունները, որոնք թիմում լինում են։ Այստեղ ապոկալապտիկ բան պետք չէ փնտրել։ Ինչ վերաբերում է հարցը մանդատը վայր դնելուն հասցնելուն, ապա սրանք ուռճացված խոսակցություններ են, որովհետև եթե պահը հասնի մանդատ վայր դնելուն անմիջապես մանդատը վայր կդնեմ և կգնամ»,- ասաց Լուսինե Բադալյանը։

 Հարցին, թե առաջիկայում չի հայտարարի ո՞ր մանդատը վայր է դնում, Լուսինե Բադալյանն ասաց՝ կարծում եմ՝ ոչ։ 

«Պատասխանատվությունը, որ դու եկել ես ինչ-որ բան անելու, պիտի կարողանաս բոլոր հնարավոր միջոցները օգտագործել՝ բարեփոխումների կամ ուղղությունը  դեպի լավը թեքելու համար։ Եթե տեսնեմ, որ իմ ձայնը հաշվի չի առնվում, այդ ժամանակ նոր, բայց հիմա կարծում եմ՝ դրա ժամանակը չէ»,- նշեց Լուսինե Բադալյանը։

Իշխող ուժի պատգամավորը համբերատար կսպասի Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորների աշխատանքներին, և միայն դրանից հետո կարող է ասել՝ ՍԴ-ի նոր կազմը գոհացնո՞ւմ է իրեն, թե՞ ոչ։

«Մենք սովորաբար սիրում ենք ենթադրություններ անել, նախապես կանխորոշում ենք ինչ-որ բաների ելքեր և շատ ժամանակ սխալվում ենք, և այս դեպքում ես չեմ կարող ասել, թե ինչ է լինելու, բնականաբար, հնարավոր է, որ ՍԴ-ի դատավորները միասին ներդաշնակ աշխատեն, որ ես հետո ասեմ՝ ինչ ճիշտ է, որ նման որոշում ենք կայացրել, և Աստված մի արասցե՝ հանկարծ մտածեմ, որ սխալ որոշում ենք կայացրել։ Հուսով եմ, որ այս պահին կազմավորված  Սահմանադրական դատարանը իր գործունեությամբ, արդար որոշումներով, անկողմնակալ մոտեցումներով բոլոր  խոսակցությունները կհերքի և կապացուցի, որ սա լավագույն ընտրությունն էր, որ արել է Ազգային ժողովը»,- ընդգծեց նա։

Լուսինե Բադալյանը դեմ է այն շահարկումներին, որ այս կամ այն թեկնածուների մասնագիտական գործունեությունը կապում են  նախկին իշխանությունների հետ։

«Բոլորին անընդհատ կապել և ասել, որ այս մասնագետը կապ ունի նախկինների հետ, անտրաբանական եմ համարում, բոլո մասնագետներն ել նախկին իշխանության օրոք գործունեություն են ծավալել։ Միևնույն ժամանակ ՍԴ- ի դատավորների այն հատվածը, որը լքեց ՍԴ-ն,  այնտեղ էլ լավ մասնագետներ կային, որևէ մեկը չի կարող ասել, որ բոլորը վատ գործունություն են ծավալել, խնդիրը օրենսդրության հետ էր կապված»,- նկատեց նա։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իմ քայլը»՝ ՀՀ նախկին վարչապետի հայտարարության մասին. ներքին «բայրաքթարները» թուրքականից վտանգավոր են
«Ժողովուրդ». Վճռաբեկի դատավորի թեկնածուների ապագան անհայտ է
Սակայն ԱԺ-ից տեղեկացանք, որ մինչեւ այժմ որեւէ խմբակցությունից պատասխան գրություն չի ուղարկվել թեկնածուներից որեւէ մեկին...
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ
Ի դեպ, այսօր ԲՀԿ-ից մեծ պատվիրակություն է մեկնում Մոսկվա՝ հանդիպումների…
«Հրապարակ». Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով
Դրանից հետո, նրա առաջարկով, բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական...
«Հրապարակ». Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին
Կարծում եմ, որ մարդասպանները միգուցե եւ կենդանի են...
«Հրապարակ». Ժնեւում կհայտարարեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը եւ իրականացման ժամանակացույցը
Այսինքն, մտադիր են վաղը Ժնեւում հայտարարել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը...