News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Gmail փոստային ծառայության մշակողները պատրաստվում են ներկայացնել նոր տարբերանշան եւ դրա հետ միասին գործառույթների էական փոփոխությունների շարք: Այս մասին գրում է 9To5Google թեմատիկ պորտալը, որն իր տրամադրության տակ ունի Google-ի ամենահայտնի ծառայություններից մեկի նոր տարբերանշանը, հայտնում է Planet- today-ը:

Google-ի ներկայացուցիչները հաստատել են, որ ցանցում հայտնված տարբերանշանն իրական է, չնայած կատարյալ չէ: Նորացված պատկերը կսկսեն օգտագործել տեսանելի ապագայում, հնարավոր է՝ առաջիկա շաբաթների ընթացքում:

Եթե Google-ի ծառայություններից որեւէ մեկը արմատապես թարմացված տարբերանշան է ստանում, ապա պետք է սպասել, որ դրա գործառույթների մեջ նույնպես թարմացումներ կլինեն: Այս դեպքում եւս այդպես է՝ հայտնի է, որ Google-ն այժմ Gmail-ը կտեղադրի ոչ միայն որպես էլեկտրոնային փոստի ծառայություն: Այդ է ակնարկում, մասնավորապես, Google Meet տեսակոնֆերանսի ինտեգրացիան:

9To5Google պորտալի կողմից հրապարակված տարբերանշանը դեռեւս մի քիչ հեռու է վերջնական տարբերակից՝ նոր տարբերանշանում կօգտագործվեն տարբեր գույներ (կապույտ, կարմիր, կանաչ եւ դեղին), ինչպես Google Assistant-ում, Google Photos-ում и Google Maps-ում: Թե կոնկրետ ինչ թարմացումներ կստանա նորացված Gmail-ը դեռ չի հաղորդվում, բայց կասկած չկա, որ մենք կունենանք ավելի քան էական թարմացում, որի անհրաժեշտությունը վաղուց հասունացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019-ի հուլիսից ի վեր առաջին անգամ բիթքոինը դանդաղեցրել է աճի տեմպերը
Բիթքոինի արժեքը թանկացել է 4.69 տոկոսով` կազմելով 12 804 դոլար...
Կորեացի գործարարն իր բիզնեսը տեղափոխել է Հայաստան եւ մտադիր չէ հեռանալ (ֆոտո)
Ընկերությունում բոլորը լավատես են այն հարցում, որ պատերազմը շուտով կավարտվի...
ՀՏՖ-ն նոր տեխնոլոգիաների պատճառով 85 միլիոն աշխատողի կորուստ է կանխատեսել
Սակայն նույն ժամանակահատվածում կարող է շուրջ 97 միլիոն նոր աշխատատեղ հայտնվել...
Բիթքոինի արժեքն աճում է միջինում 4 տոկոսով
Binance բորսայում բիթքոինը թանկացել է 3.98 տոկոսով եւ հասել 12259 ԱՄՆ դոլարի...
Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է ողջ ծավալով եւ 24֊ժամյա ռեժիմով. ՀՀ ԲՏԱ նախարարություն
Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված…
Google-ն ընկերության դեմ ԱՄՆ արդարադատության նախարարության հակամենաշնորհային հայցը «խորապես սխալ» է համարում
Ամերիկայի հակամենաշնորհային օրենքը կոչված է աջակցել ինովացիաներին եւ օգնել սպառողներին․․․
Ամենաշատ