News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.18
EUR
582.25
RUB
6.44
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանության լռությունը Ալիևի մեղադրանքներին վկայում է այն մասին, որ Ալիևը ճիշտ էր ու անկեղծ. Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա գրել է. «Գործարքը փոխադարձ շահավետ էր. Ալիևին պետք էր ամրացնել իր դիրքերը սահմանին, իսկ Փաշինյանին՝ ամրացնել իր դիրքերը Հայաստանում:

Մոտ երկու տարի ադրբեջանցիները առաց խոչընդոտների ամրացնում և բարելավում էին իրենց դիրքերը և սահմանում, և բանակցային գործընթացում:

Այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանը Հայաստանում ամենուրեք ատելություն ու թշնամություն էր սփռում, բայց ոչ թե ադրբեջանցիների, այլ Արցախյան հերոսամարտի հերոսների նկատմամբ:

Ամենուրեք հայհոյանքներ ու զրպարտանքներ էին, անտանելի տհաճ վիրավորանքներ, քրեական հետապնդումներ: Իսկ ադրբեջանը շարունակում էր բարելավել և ամրացնել իր դիրքերը՝ զավթելով ու նվաճելով նոր տարածքծեր չեզոք գոտում:

Ալիևը, համոզվելով ձեռք բերված պայմանավորվածությունների ամրության մեջ, այնքան լկտիացավ, որ ոտնձգեց Տավուշի մարզի սահմանային դիրքերին:

Սակայն բանակային երրորդ կորպուսին, հասկանալի պատճառներով, չէին տեղեկացրել գործարքի մասին, և չէին էլ կարող՝ հաշվի առնելով կորպուսի հրամանատարի անձը, պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունը:

Հուլիսյան մարտերի ընթացքում Հայկական զինված ուժերի կողմից արձանագրած հաղթանակը կոտրեց ադրբեջանի ատամները և տապալեց Դուշանբեյում կքված գործարքը...»:

Հայաստանի իշխանության լռությունը Ալիևի մեղադրանքներին վկայում է այն մասին, որ Ալիևը ճիշտ էր ու անկեղծ. Փաշինյանն ու...

Опубликовано Artur Ghazinyan Вторник, 22 сентября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պետք է ճանաչեն Արցախի Հանրապետությունը. «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ
Պետք է սանկցիաներ կիրառել Թուրքիայի դեմ, եւ եթե չեն ճանաչում գոնե հայտարարություն տարածեն…
Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրախպետությունը․Արցախի ԱԳՆ
Դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիան...
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ
Սրանով հաստատեց նաեւ այն տեղեկությունները, որ գրեթե նույնաբովանդակ մի գաղտնի նամակ...
«Ժողովուրդ». Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները
Ընդ որում, երեկ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ բարդ է իրավիճակը ոչ միայն...
«Իրատես». Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում
Ասում են նաեւ, թե այս հարցում իշխանության ներսում էլ կարծիքները կիսվում են. ոմանք կարծում են, թե...
Ադրբեջանին պետք է վերջնագիր ներկայացվի՝ կամ դադարեցնում է պատերազմը, կամ համանախագահները ճանաչում են Արցախը. Բեքարյան
Պետությունների եւ միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի եւ թափ առնի Արցախի անկախության ճանաչումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ