News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.18
EUR
582.25
RUB
6.44
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

2020թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:10-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ  բուժօգնության են դիմել  Բյուրեղավան քաղաքի 41-ամյա բնակիչը և վերջինիս 18-ամյա որդին՝ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի չթափանցող կտրած-ծակած վերք, ձախ արմնկային հոդի հետին մակերեսի ծակած-կտրած վերք» վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ հայրը և որդին  վերոնշյալ վնասվածքներն ստացել են  Սևան քաղաքի 21-ամյա բնակիչի հետ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքի նմուշներ: Դեպքի վայրից շուրջ 600 մետր հեռավորության վրա՝ Սևան քաղաքի 21-ամյա բնակչի կողմից մատնացույց արված վայրից, հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում ռումբի մասին տեղեկատվության պատճառով տարհանել են Շառլ դը Գոլի հրապարակը
Ոստիկանության աշխատակիցները տեղում են՝ բոլոր կասկածները վերացնելու համար․․․
Զինծառայողների կողմից ծառահատում կատարելու դեպքի առթիվ մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում․ ՔԿ պարզաբանումը
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նիստում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի...
Կալիֆորնիան պատրաստվում է վտանգավոր հրդեհների հերթական փուլին
Երկուշաբթի բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 100.000 մարդ...
Մեկ շաբաթում գրանցվել է 173 արտակարգ դեպք. Եղել է 12 մահ, փրկվել է 4 քաղաքացի
Հոկտեմբերի 19-25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում…
Անհայտ վանդալները պղծել են հին եգիպտական սկահակը Գերմանիայի ամենահայտնի թանգարաններից մեկում
Դեպքը տեղի է ունեցել հայտնի Թանգարանային կղզում, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում․․․
Հրդեհ եւ պայթյուն՝ Ազովի ծովում ռուսական տանկերի վրա. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել
Ներկայում վեց մարդ փրկվել է, չորս մարդ մնացել է նավում, երեք հոգի նավից դուրս են․․․
Ամենաշատ