News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը՝ կից օրենքների նախագերի փաթեթով:

Հանձնաժողովը քննարկել և ներկայացված բոլոր նախագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացութուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ