News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 23
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այս պահին  ունենք կալանավորված  Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ամուլսարի պահապան Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այո՛ ,մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն,  բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։

Մեր կարծիքով  խտրական է , երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում  քաշքշուկի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ:

Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։

Մեր կարծիքով խտրական է,  երբ  ասում են՝ օրերս ծեծկռտուք է  տեղի ունեցել, բայց ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան։

Սիրելի պատվախնդիր ՀԱ՛Յ, այսօր մենք ինքնաբուխ կերպով,  մեր ընտանիքներով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և մեր աջակցությունը հայտնենք կալանավորված   քաղաքացիներին։

Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում,  ժամը 17։00-ից սկսած»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանձնաժողով ՊԵԿ նախկին ղեկավարին կանչելը կապված է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բազմամիլիարդանոց ներմուծման հետ. պատգամավոր
Անչափ կարեւոր էր ընկերության այս ծախսային մասի տվյալների վերաբերյալ պարզաբանում ստանալ ՊԵԿ-ից...
Ամուլսարի տարածքում UNESCO-ի պաշտպանության տակ գրանցված որևէ պատմամշակութային հուշարձան չկա. «Լիդիան»
«Լիդիան Արմենիան» իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովում այսօր հրապարակված Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային…
Հետազոտություն. Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է, քանի որ այնտեղ պամտական հուշարձաններ կան
Նրա խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ Ամուլսարի հարեւանությամբ գտնվող «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի մասնագետները ...
Այդ քաղաքացու շուրթերով խոսել է «Լիդիանը». Սամսոնյանն արձագանքում է գնդեվազցիների մեղադրանքներին
Մենք որպես ԱԺ պատգամավորներ որեւէ լիազորություն չունենք հանքի շահագործման հարցում, այդ լիազորությունը…
Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր. Բնակիչների նամակը՝ ԱԺ պատգամավորներին
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ…
«Մի ֆինանսավորեք ցուցարարներին». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների ակցիան ԱԺ-ի դիմաց
Ես երկու տարի չեմ աշխատել հանքում արդեն 3 մլն դրամ պարտք ունեմ, իսկ իրենք առանց աշխտելու կարողանում են իրենց ընտանիքը պահել…
Ամենաշատ