News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 155 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 34, անձնական ունեցվածքի գողության` 33, խարդախության՝ 17, ծեծի՝ 11, ընտանեկան բռնության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խուլիգանության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, անձի առևանգման ու 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, գույքը դիտավորությամբ վնասելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու, թմրանյութի իրացման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, անառակաբարո գործողություններ կատարելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, կողոպուտի և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար. 4 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անթալիայում ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել. կան վիրավորներ եւ զոհ
Ուժեղ քամու հետեւանքով շրջված կանգառներից մեկի տակ...
Չիլիում խաղաղ ցույցերը վերածվել են կողոպուտի, անկարգությունների եւ եկեղեցիների հրկիզման
Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները հանգիստ քուն չեն ունենա Ֆրանսիայում
Ֆրանսիայի Պաշտպանության խորհուրդը` նախագահի եւ կառավարության անդամների մասնակցությամբ, կիրակի երեկոյան հանդիպում է անցկացրել` պատմության ուսուցչի սպանության հետ կապված...
Վիետնամում ռազմական ճամբարի տարածքում սողանքի հետեւանքով փլատակների տակ է մնացել առնվազն 22 զինծառայող
Դեպքի վայրում շուրջ 100 փրկարարներ անցկացնում են որոնողական աշխատանքներ…
Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում հայ համայնքի խաղաղ ակցիայի մասնակիցների վրա․ կա վիրավոր (ֆոտո)
Երբ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմից Թել Ավիվ ճանապարհին էին, ադրբեջանցիները փակել են ճանապարհը եւ սկսել հարձակվել հայկական դրոշներով միայնակ մեքենաների վրա․․․
Մոսկվայի քաղաքային դատարանը փոխել է Սերգեյ Խաչատուրովի պատժաչափը
8 տարվա ազատազրկումը փոխարինվել է 4 տարով...
Ամենաշատ