News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Facebook ընկերությունը ԱՄՆ-ում հետընտրական անկարգությունների համար ծրագիր ունի: Այդպիսի սցենարի դեպքում սոցիալական ցանցը կսահմանափակի իր հարթակի բովանդակությունը:

Facebook-ի գլոբալ հարաբերությունների բաժնի ղեկավար Նիք Քլեգը The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը «ամենուր քաոսի» դեպքի համար ծրագրեր ունի: Քլեգը չի նշել, թե կոնկրետ ինչ միջոցառումներ է դիտարկում Facebook-ը:

Նրա խոսքով՝ ընկերությունը ագրեսիվ քայլեր կձեռնարկի «բովանդակության բաշխումը սահմանափակելու համար», ինչը կարող է էլ ավելի սրել իրավիճակը:

Մեկ այլ սցենար` նոյեմբերի 3-ից հետո անորոշության ժամանակահատված է` ձայների հաշվարկի տարբեր արագության պատճառով:

Քլեգը նշել է, որ Facebook-ը «ագրեսիվ է եղել աշխարհի այլ մասերում, որտեղ իրական քաղաքացիական անկայունություն է», եւ օգտագործել է «բավականին բացառիկ միջոցներ՝ հարթակում բովանդակության տարածումը էապես սահմանափակելու համար»:

Facebook-ի աշխատանքին ծանոթ աղբյուրը FT-ին հայտնել է, որ սոցցանցը օգտագործել է ռազմական սցենարներ պլանավորողներին, որպեսզի որոշի, թե ինչպես պետք է արձագանքի ԱՄՆ-ում իրադարձությունների զարգացման մոտ 70 տարբերակների դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիթքոինի արժեքն աճում է միջինում 3 տոկոսով
Windows 10-ի հերթական թարմացումները կարող են խափանել համակարգչի աշխատանքը
Ընկերությունը խոստացել է պարզել, թե որն է տեղի ունեցածի պատճառը...
NASA-ն Լուսնի վրա 4G բջջային ցանց է գործարկում
Իր Artemis ծրագրի շրջանակներում NASA-ն նախատեսում է մինչեւ 2024 թվականը տիեզերագնացներ ուղարկել Լուսին․․․
ԵՄ-ում 6 ամսում 140 անգամ հարձակվել են բջջային կապի աշտարակների վրա՝ հավատալով, որ կապ կա պանդեմիայի եւ 5G-ի միջեւ
Ճապոնիան չի միանա չինական ընկերություններին հեռահաղորդակցման ցանցերից հեռացնելու ԱՄՆ պլանին
Ճապոնիան իր սեփական քայլերը կձեռնարկի, եթե անվտանգության հետ կապված խնդիրներ առաջանան, իսկ Տոկիոն կհամագործակցի Միացյալ Նահանգների հետ...
YouTube-ը խստացնում է դավադրության տեսություններ տարածելու կանոնները
Տեսահարթակը հայտարարել է, որ ընդլայնում է ատելության եւ ոտնձգությունների հանդեպ իր քաղաքականությունը, որպեսզի «արգելի դավադրության տեսություններով բովանդակությունը, որոնք օգտագործվել են իրական աշխարհում բռնությունները արդարացնելու համար»․․․
Ամենաշատ