News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հունաստանում ակտիվիստներին, ովքեր դեմ են դիմակներ կրելուն, դատական հետապնդում է սպառնում: Ըստ AP-ի, Հունաստանի դատական մարմիններին հանձնարարվել է արագացված դատավարությունների միջոցով շարունակել ակտիվիստների հետապնդումները: Նրանց սպառնում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում:

Գերագույն դատարանի դատախազի ցուցումներում կորոնավիրուսի զսպման համար դիմակներ կրելու դեմ պայքարող ակտիվիստները նկարագրվում են որպես սպառնալիք հանրային առողջությանն ու հասարակական կարգին:

Թեեւ Հունաստանում COVID-19 վարակի մակարդակը շարունակում է մնալ ցածր, քան Եվրամիության անդամ այլ երկրների մեծ մասում, օգոստոսի սկզբից երկրում հաստատված դեպքերի կտրուկ աճ է նկատվում:

Դիմակներ կրելու հակառակորդները վերջերս ակտիվացել են ինտերնետում եւ ոչ մեծ ցույցեր են կազմակերպում:

Գերագույն դատարանի դատախազ Վասիլիս Պլիոտասը հայտարարել է, որ դիմակներ կրելու դեմ գործողությունները առաջացրել են «օրինապահ քաղաքացիների հասկանալի մտահոգությունը»:

Պլիոտասն ասել է, որ ինտերնետային հաղորդագրությունները եւ այլ գործողությունները արժանի են հետապնդման՝ օրենքը խախտելու համար քարոզչություն իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում մեկ օրում մահացել է ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակված պացիենտ
Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդները 49-ամյա կին ու տղամարդ են
Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք: Ունենք 526 առողջացած…
Կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք մեկ օրում. մահացել է 12 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 352764, վերջին մեկ օրում` 2893 նոր թեստավորում...
«Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ». Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով եւ մեկուսանում է
Իսկ Արցախում այս օրերին տղաներն ու աղջիկներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց ես կասեմ շնորհակալություն բոլորին, ում գործը տեսել եմ
Կորոնավիրուսի պանդեմիան Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր երկրներին տնտեսական ռեցեսիայի է հասցրել
Եվրոպական մի քանի երկիր պարետային ժամ է հայտարարել
Փողոց դուրս գալու արգելքը գործում է 21.00-ից 06.00-ն...
Ամենաշատ