News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կարծում եմ՝ պահանջն արդար է և «Նորք» ԻԿՀ անձնակազմի կատարած հսկայական աշխատանքի արդյունքում պետք է պարգևատրվեր գործող անձնակազմից առնվազն մեկը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Նորք» ԻԿՀ-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը՝ անդրադառնալով ԻԿՀ-ի աշխատակազմի բաց նամակը ՀՀ նախագահին ու վարչապետին, որտեղ նշվել էր, որ COVID-19-ի դեմ պայքարի առաջին օրից լինելով այդ պայքարի առաջամարտիկը,  երկրի նախագահի, վարչապետի և կառավարության, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից պարգեւատրման համար թեկնածուներ առաջադրելիս «Նորք» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է մոռացվեր ու անտեսվեր։ 

«Կրկնվեմ` գործող անձանցից», գրել է Մ․Դավիդյանցը եւ խնդրել իր գրառումը չդիտարկել անձնական տիրույթում։

Տպել
Ամենաշատ