News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովը որպես Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Եվ, ահա, երեք դատավորների՝ խորհրդարանում երդվելուց հետո նրանց լիազորությունները մտել են ուժի մեջ, եւ այսօր դատավորներն իրենց միջից պետք է ընտրեն ՍԴ նախագահ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եվ, ահա, այսօր իսկապես բուռն եւ հետաքրքիր օր է սպասվում, քանի որ Սահմանադրական դատարանի անդամներից ոչ բոլորն են կողմ, որ Երվանդ Խունդկարյանը դառնա ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանում կան դատավորներ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը եւ Վահե Գրիգորյանը, որոնք այնքան էլ դրական չեն տրամադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, եւ չի բացառվում՝ դեմ քվեարկեն:

Ավելին՝ երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, թե ինչ քայլերի է դիմելու Սահմանադրական դատարանի անդամ Արմեն Դիլանյանը, որը, Վահե Գրիգորյանի սցենարով, պետք է առաջադրվեր։ Արդյոք կինքնաառաջադրվի նա՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու, թե ոչ, կպարզվի այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վարձկանի ձեր կոդն այլ հանձնառության է լծված». Լիլիթ Գալստյան
Մենք հաղթելու ենք, մենք դատապարտված ենք հաղթելու, ու գալու է կարգին երկիր կառուցելու ժամանակը…
«Ժողովուրդ». Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավորը հրաժարականի դիմում է ներկայացրել. փոխնախարար է նշանակվելու
Իրավապահ համակարգում նրան բնորոշում են որպես խելացի եւ բանիմաց դատավորի, թեեւ նա ընդամենը վերջերս է դատավոր նշանակվել...
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը որոշել է հետ չմնալ Նիկոլ Փաշինյանից
Պատերազմական այս ժամանակներում նա երեք աշխատակցի...
«Հրապարակ». Ծառուկյանը օրն անցկացնում է հիմնականում լուրերին հետեւելով
Մեզ բոլորիս հստակ հանձնարարականներ է տալիս, որ ամեն մեկս մեր ֆրոնտում անենք առավելագույնը, որ թուրք-ադրբեջանական այս...
«Ժողովուրդ». Ավագանու անդամները վերջապես «կբռնացնեն» Հայկ Մարությանին
Ըստ քաղաքապետարանում շրջանառվող տեղեկությունների՝ որեւէ մեկին չի հաջողվում քաղաքապետին հանդիպել, քանի որ...
«Ժողովուրդ». Գեւորգ Կոստանյանը կկարողանա՞ հայրենիք վերադառնալ. ի՞նչ կորոշի ամենահարուստ կին դատավորը
Իսկ ո՞վ է այս գործով դատավոր Մարինե Մելքոնյանը...
Ամենաշատ