News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 29
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների կազմակերպման եւ համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգեւատրել է «Մխիթար Հերացի» մեդալով: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ պարգեւատրվողների մեջ չկա գեթ մեկ բուժաշխատող առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սա առաջին հերթին խիստ անձնական դրդապատճառներ ունի: Բանն այն է, որ բուժաշխատողներին պարգեւատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքը այս կլինիկայի հանդեպ, մեղմ ասած, դրական չէ: Հենց միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի՝ մեծ աղմուկ բարձրացրած միացման գործընթացի եւ «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հրաժարականի պատմությունն ու վերջինիս պարզաբանումները բավականին խոսուն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալիայում 5 հազար բանտարկյալներ կտեղափոխվեն տնային կալանքի
Գրեթե 55 հազար բանտարկյալների շրջանում հայտնաբերվել է մոտ 150 դրական դեպք․․․
Վրաստանի կառավարությունը կվճարի բնակիչների ձմեռային կոմունալ ծախսերը
«Նոյեմբերի 1-ից սկսվում է մեր քաղաքացիների կոմունալ ծառայությունների վճարումը ձմռան ամիսների համար...
Մեծ Բրիտանիայում Ջոնսոնին խնդրում են «փրկել Ծննդյան տոնը»
Անհրաժեշտ է գագաթնաժողով անցկացնել Միացյալ Թագավորության բոլոր 4 «պատմական երկրների» (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս եւ Հյուսիսային Իռլանդիա) մասնակցությամբ․․․
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 17 717 դեպք
Մեկ օրում գրանցվել է մահվան 366 դեպք․․․
Մերկելը կոլապս է կանխատեսել Գերմանիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի կառավարությունը նոր խիստ կարանտին է մտցնում բնակիչների համար...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 նոր դեպք. մահացել է 31 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 392660 վերջին մեկ օրում` 5027 նոր թեստավորում...
Ֆոտոռեպորտաժներ