News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա:

Բանն այն է, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել համալսարանի դասախոսական կազմի անդամները, նաեւ ուսանողներ, որոնց պահանջներից մեկն էլ համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի հաստատումն է: Սակայն, մեր տեղեկություններով, դասախոսական անձնակազմը որոշել է՝ եթե Գալոյանի ընտրությունը հաստատվի, ապա իրենք կդադարեցնեն գործադուլները: Հաստատումը, սակայն, դժվար թե շուտ լինի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ չնայած հուլիսի 17-ին համալսարանի խորհուրդը ընտրել էր Դիանա Գալոյանին, սակայն մինչեւ այժմ այդ որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված չէ, իսկ ինչպես հայտնի է, Գալոյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թեկնածուն է եղել:

Ավելին՝ տարբեր տեղեկությունների համաձայն՝ նախարարը կողմ է այս բողոքի ակցիաներին եւ օրեր առաջ հանդիպել էր համալսարանի դասախոսական անձնակազմի հետ եւ ասել՝ չի առարկի, եթե ցույց կազմակերպվի: Միեւնույն ժամանակ դասախոսները երեկ շեշտում էին, որ իրենց պահանջը քաղաքական չէ:

Պարզապես ցանկանում են հասկանալ, թե երբ կստանան կառավարության հաստատումը եւ կանցնեն բնականոն աշխատանքի, քանի որ համալսարանում շատ աշխատանքներ կիսատ են մնում ռեկտոր չունենալու պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները՝ անորոշ իրավիճակում․ ինչ սպասել
Եվ, ահա, ըստ ընդունված կարգի՝ խորհրդարանական խմբակցությունները պետք է հերթով հանդիպումներ ունենան դատավորի...
«Ժողովուրդ». Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. նիստը` այսօր
Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ այս ժամանակահատվածում...
Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ. Դանիելյան
Իրականում վիճակը ծանր է, բայց ոչ անելանելի, որքանով մենք ենք փակուղային վիճակում, այդքանով էլ թշնամին...
«Հրապարակ». Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ձգտում առանձին հանդիպում ունենալ Փաշինյանի հետ. որոշ ԲՀԿ-ականներ դեմ են
Թե ինչու են ուզում հանդիպել, Աբովյանն ասաց՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունեն...
«Ժողովուրդ». Ինչ փաստաթղթեր է դատարանը պահանջել Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ...
«Հրապարակ». Անսպասելի հանդիպում. վարչապետի հետ շատ կարեւոր խոսակցություն է ընթացել
Քաղաքական ուժերին ներկայացվել են իրավիճակը եւ լուծումը՝ առաջարկելով կարծիքներ հայտնել...
Ամենաշատ