News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

NASA-ն հրապարակել է 2024 թվականին Լուսին առաջին կնոջն ուղարկելու ծրագիրը: NASA-ի ադմինիստրատոր Զիմ Բրիդենստայնը հայտնել է, որ մարդկանց` Լուսին «վերադարձնելու» ծրագիրը 28 միլիարդ դոլար կարժենա:

«Մենք վերադառնում ենք Լուսին գիտական ​​հայտնագործությունների, տնտեսական օգուտների եւ նոր սերնդի հետազոտողների համար ոգեշնչման նպատակով»,- նշվում է Բրիդենստայնի հայտարարության մեջ: «Կայուն ներկայություն կառուցելուն զուգահեռ մենք նաեւ ձգտում ենք մարդու առաջին քայլերին Կարմիր մոլորակի վրա», փոխանցում է USA Today-ը:

NASA-ի թռիչքը դեպի Լուսին «Արտեմիսի» ծրագրի մի մասն է: Տիեզերագնացներին Լուսին կտեղափոխեն NASA-ի նոր հրթիռի օգնությամբ` արձակման տիեզերական համակարգի (SLS) եւ Orion տիեզերանավի:

Բրիդենստայնը նշել է, որ «քաղաքական ռիսկերը» հաճախ սպառնում են NASA-ի աշխատանքին, հատկապես` այսքան կարեւոր ընտրություններից առաջ: Նրա խոսքով` եթե ​​Կոնգրեսը հավանություն տա 3.2 միլիարդ ԱՄՆ դոլարի նախնական ֆինանսավորմանը մինչեւ սուրբծննդյան տոները, ապա դեպի Լուսին առաքելությունը կիրագործվի 2024 թվականին:

Լուսնի վրա վայրէջք կատարելու մոդուլի ստեղծման համար մրցում է երեք նախագիծ: Դրանցից մեկը մշակվում է Blue Origin ընկերության կողմից, որը հիմնադրել է Amazon-ի գործադիր տնօրեն Զեֆ Բեզոսի կողմից` Draper-ի, Lockheed Martin-ի եւ Northrup Grumman-ի հետ համատեղ: Մնացած նախագծերը մշակում են Իլոն Մասկի SpaceX-ը եւ Dynetics-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ