News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Զանգվածային աղբի «ցունամին» ծածկել է Հոնդուրասի լողափերը։ Իշխանությունների կարծիքով՝ այն եկել է հարեւան Գվատեմալայի գետից։

Ալիքը աղբը տարել է Օմոա քաղաքի ափ, որը հայտնի է իր հրաշալի լողափերով։

Հոնդուրասի իշխանությունները հայտարարում են, որ աղբը եկել է Գվատեմալայի Մոտագուա գետից։ «Մոտագուա գետից եկած աղբի այս ալիքը մեզ իսկապես զարմացրեց, եւ չնայած խնդիրներ է առաջացրել, չի  կասեցրել մեր գործունությունը»,- ասել է երկրի շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյա Լիլիան Ռիվերան։ «Մենք ձգտում ենք մաքրել մեր լողափերը եւ դրանք մաքրության մեջ պահել, բայց այսօր պահանջում ենք, որ Տեգուսիգալպայի իշխանությունը վճռական գործողություններ ձեռնարկի, որ գտնի այս խնդրի մշտական լուծումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ