News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գարեջրի Michelob Ultra ապրանքանիշը հայտարարել է, որ փնտրում է «հետազոտության տնօրենի», որին 50 000 դոլար աշխատավարձ կվճարի՝ գարեջուր խմելով ԱՄՆ ազգային այգիները ուսումնասիրելու համար, հայտնում է UPI-ն:

Ընկերությունն ասել է, որ «գլխավոր հետախույզը» կամ «գլխավոր տնօրենը» վեց ամիս ավտոֆուրգոնով, որը հագեցած է լոգարանով, ցնցուղով, սառնարանով եւ լցված Michelob Ulta Pure Gold բաց գարեջրով, կճանապարհորդի ազգային այգիներով:

Ընկերությունը հայտարարել է, որ գործադիր տնօրենին գումար կտրամադրվի ֆուրգոնի եւ բենզինի համար, ինչպես նաեւ կվճարվի 50 000 դոլար աշխատավարձ՝ գումարած ծախսերը:

Նա պետք է այցելի Յոսեմիտի, Սեկվոյա, Ջոշուա-Թրի, Բիգ Բենդ եւ Սագուարո այգիներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ