News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Լույս» խմբակցության վարորդի քրեական գործին։ Նա մասնավորապես նշել է, որ երբ դեռ նախապատրաստվում էր այդ գործը, Մարությանն ազատ է արձակել իր վարորդին, սակայն ինքը հարցում էր արել քաղաքապետին սպասարկող միայն մեկ մեքենայի վերաբերյալ, որը ուներ հրամանագրված վարորդ, ինչպես «Լույս» խմբակցության դեպքում, սակայն այն շուրջ  ամիս չի շահագործվել: Խաժակյանի գրառումը՝ ստորև․

«Երեկ օրվա իշխանությանը և (ինչպես հայտնի մարզպետն է ասում) իրենց ծառայող ոստիկանության ղեկավարությանը ուղղված գրառմանս պատասխանեց վարչապետին պատկանող թերթը, ինչը նշանակում է, որ հերթական մանիպուլյացիան հայտնվեց աշխարհիս երեսին:

Բանն այն է, որ այս տարի այն ժամանակահատվածում, երբ սկսեց նախապատրաստվել «Լույս» խմբակցության վարորդի քրեական գործը, Մարությանը ազատեց իր վարորդին աշխատանքից: Բայց ինչպես գիտեք «հանցանքը» ժամկետ չունի և քանի որ բոլշևիկյան գործողություններն ինձ համար կանխատեսելի են, հարցում էի արել քաղաքապետին սպասարկող միայն մեկ մեքենայի վերաբերյալ, որը բնականաբար ուներ հրամանագրված վարորդ, ինչպես Լույս խմբակցության դեպքում:

Ինչպես տեսնում եք շուրջ 6 ամիս այդ մեքենան վազք չի կատարել` ունենալով հրամանագրված վարորդ, ինչը նշանակում է, որ մեր անաչառ իրավապահի ձևակերպումներով Մարությանի վարորդը «փաստացի աշխատանք չկատարելով գումար է հափշտակել համայնքից»:

Այս թեման այնքան մանր է, որ ես կամաչեի քննադատության առարկա դարձնել Մարությանի նկատմամբ, բայց դե այդպիսին են այսօր Հայաստանը ղեկավարող բոլշևիկները, ովքեր թույլ են տալիս, որ իրենց վրա «ոտքեր սրբողները» հեռանան երկրից, իսկ իրենք խրոխտաբար հարյուր քանի հազար դրամ ստացող վարորդի գործ են քննում»։

Հիշեցնենք, որ Խաժակյանը երեկ տեսանյութ էր տարածել, որում մասնավորապես երևում է, որ լրագրողների հարցերին պատասխանելիս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նա է իր մեքենայի վարորդը։

Երեկ օրվա իշխանությանը և (ինչպես հայտնի մարզպետն է ասում) իրենց ծառայող ոստիկանության ղեկավարությանը ուղղված գրառմանս...

Опубликовано Դավիթ Խաժակյան Среда, 23 сентября 2020 г.
Տպել
Ֆոտոռեպորտաժներ