News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 30
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնում է սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր: Սեպտեմբերի 22-ին հանդիսավոր կերպով բացվեց «Երջանկության ճանապարհ» հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոնը, որն իրականություն է դարձել Հիմնադրամի ամերիկահայ բարերարներ Արևիկ և Արամայիս Մաթևոսյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև Հիմնադրամի և «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի համատեղ ջանքերով:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաաքապետ Դիանա Գասպարյանը, ներկայացուցիչներ «Հայաստան» համահայակական հինադրամից, Երևանի քաղաքապետրանից և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Մինչ ուսումնական տարվա մեկնարկը շենքում և հարակից տարածքում իրականացված բարեփոխումները նոր շունչ են պարգևել կենտրոնին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով շահառուների առօրյան հաճելի միջավայրում կազմակերպելու համար: Ցերեկային կենտրոնի շահառուներին տրամադրվելու է օրական երեքանգամյա սնունդ, ինչպես նաև ապահովվելու է տնից-կենտրոն և կենտրոնից տուն տեղափոխումը հարմարեցված տրանսպորտային միջոցով։

Ծրագրի նպատակն է իրականացնել ցերեկային կենտրոնի անխափան գործունեությունը՝ բազմաֆունկցիոնալ մասնագիտական թիմի ներգրավմամբ, ապահովելով 20-25 շահառուների ցերեկային խնամքն ու առօրյա զբաղվածությունը, ներառյալ ֆիզիկական, ստեղծագործական և մտավոր ներուժի զարգացում, սոցիալական ինտեգրում։

Այսպիսով, մտավոր խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից:

***

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

Տպել
Ամենաշատ