News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի դպրոցներից մեկի անմիջական հարեւանությամբ աղբանոց է տեղակայված:

NEWS.am-ին վտանգավոր եւ տհաճ իրավիճակի մասին պատմել են դպրոցականների ոչ անտարբեր ծնողները` վրդովված իրավասու մարմինների համարժեք պատասխանի բացակայությունից:

«Թիվ 104 դպրոցը, իսկ դրանից ոչ հեռու` աղբանոց: Այն հայտնվել է մոտ մեկ ամիս առաջ: Ֆորմալ առումով աղբանոց դպրոցի տարածքից դուրս է գտնվում: Բայց դասի գնացող երեխաները պարզապես չեն կարող փակել իրենց աչքերը եւ քիթը տեղի ունեցողի առջեւ: Չէ որ բացի այն, որ վարքի շատ վատ օրինակ է աղբը որտեղ պատահի նետելը, դա վտանգավոր է նաեւ սանիտարահամաճարակաբանական տեսանկյունից»,- ասում են բնակիչները: Աղբանոցի հետեւում կարելի է այրված փոքր վագոն տեսնել. այն այստեղ է արդեն մի քանի տասնամյակ:

Այդպես սեպտեմբերի 1-ը երեխաները եւ ուսուցիչները հանդիսավոր կերպով նշեցին աղբի մոտ:

Նշենք, որ ի սկզբանե տեղեկացվել էր 114 դպրոցի մոտ առկա անբարենպաստ սանիտարական իրավիճակի մասին.այդ տեղեկատվությունը սխալ է եղել, Խոսքը Ավան վարչական շրջանի թիվ 104 դպրոցի մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ