News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ նախարարությունը վերակազմավորվել է մեկ տարի առաջ եւ ներկայումս ներառում է կապի, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության եւ թվայնացման ոլորտները, բարձր տեխնոլոգիական բլոկը համախմբվել է նախարարության հովանու ներքո:

Ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իրենք ակտիվ հետեւում են նախարարության գործունեությանը եւ շատ տպավորված ու ոգեւորված են նախարարության կողմից իրականացվող ծրագրերով: Նա նշել է, որ կարեւորելով Հայաստանում տաղանդների բացահայտումն ու ներգրավումը՝ SADA Systems տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Երեւանում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել, որի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:

Նախարարը շատ է կարեւորել նման կենտրոնի հիմնումը Հայաստանում եւ տաղանդի ներհոսքի հստակ մեխանիզմների անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ կարեւոր նպատակին են ուղղված նախարարության գլոբալ ծրագրերն ու ձեւավորվող ենթակառուցվածքները:

Անդրադառնալով նախարարության կողմից իրագործվող ծրագրերի բովանդակությանն ու ռազմավարությանը՝ նախարարը նշել է, որ դրանք բոլորը մարդակենտրոն են, որ ամեն բան արվում է նոր ընկերություն ստեղծելու, լավ գաղափարներ գեներացնելու, ընկերություն հիմնելու, սփյուռքի հայրենակիցների փորձառությունն ու կորպորատիվ մշակույթը հայ ձեռներեցներին փոխանցելու, կապեր հաստատելու, ստեղծագործ ու ստեղծարար մարդկանց համար լավագույն էկոմիջավայր ձեւավորելու ուղղությամբ:

Սփյուռքի դերին անդրադառնալով՝ նախարար Արշակյանը նշել է, որ փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռեսուրսները եւ երկուստեք փոխշահավետ պայմաններով գործակցություն իրականացնել: Նա մատնանշել է վարչապետի Սիլիկոնյան հովիտ այցը, որը հիմք է հանդիսացել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի համար:

Հովիկ Սաֆոյանը շատ տպավորիչ է համարել նախարարության ծրագրերը, ռազմավարությունը, ուղղությունները, վերլուծությունները, համադրությունները, նշել, որ նախարարությունը գլոբալ տեսլական ունի, որը սփյուռքում շատ բարձր է գնահատվում:

«Սա կարծես թե թարմ օդ լինի, նոր մոտեցում, որ նախկինում չի եղել, կառավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը երկիր չէ բարեգործություն անելու, այլ՝ փոխշահավետ գործակցությամբ նոր ընկերությունների եւ հնարավորությունների ստեղծման կենտրոն»,֊ նշել է Սաֆոյանը:

SADA Systems ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը նշել է, որ լավագույն ներդրումը տեղում նոր ձեռնարկության հիմնումը կլինի, որը կներառի տեխնիկական եւ ինժեներական, մասնագիտական, կառավարման ծառայություններ եւ աջակցություն, կիրառական ծրագրերի մշակում եւ կոչված կլինի բացահայտելու եւ կրթելու տաղանդներ: Ըստ հիմնադրի՝ նախատեսվում է ստեղծել իրական բիզնես, ուր փորձառություն ձեռք կբերեն, կաշխատեն հայ տաղանդները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

«Ոգեւորիչ է կառավորության աջակցությունն ունենալ ընկերության ընդլայնման եւ Հայաստանում հիմնադրման գործում: Սփյուռքում ապրելով մեր հայրենիքն ամեն օր է մեր մտքերում, ամեն օր ենք մենք այստեղ մտքով վերադառնում, եւ հաջողակ օրինակների ականատես լինելու կարիք ունենք: SADA Systems-ի համար շատ կարեւոր է ներկայություն ունենալ այստեղ, կրթել տաղանդներ, ոլորտի գիտակներ ու փորձագետներ: Առաջադրանքը հեշտ չէ, բայց՝ իրագործելի»,- նշել է Սաֆոյանը եւ հավելել, որ իր ծրագրերը երկարաժամկետ են եւ հեռանկարային:

Ամփոփելով, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայ գործարարին իր պատրաստակամության եւ հայրենանվեր մոտեցումների համար, ընդգծել՝ մեկտեղելով ջանքերը սփյուռքի հետ հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Facebook-ը եւ Twitter-ը ցուցմունքներ կտան` սոցցանցերում Հանթեր Բայդենի մասին հոդվածի արգելափակման վերաբերյալ
«Լսումները կենտրոնացած կլինեն հարթակի գրաքննության եւ New York Post-ի հոդվածների ճնշման վրա եւ արժեքավոր հնարավորություն կստեղծեն վերլուծել ընկերությունների` 2020 թվականի ընտրություններին նախապատրաստման հետ կապված աշխատանքը...
WhatsApp-ում գործառույթ կհայտնվի, որը կպաշտպանի օգտատիրոջ նամակագրությունը
Նման գործառույթը նախկինում հասանելի էր միայն iOS-ով աշխատող եւ Face ID հաղորդիչներով սարքերի տերերին․․․
2019-ի հուլիսից ի վեր առաջին անգամ բիթքոինը դանդաղեցրել է աճի տեմպերը
Բիթքոինի արժեքը թանկացել է 4.69 տոկոսով` կազմելով 12 804 դոլար...
Կորեացի գործարարն իր բիզնեսը տեղափոխել է Հայաստան եւ մտադիր չէ հեռանալ (ֆոտո)
Ընկերությունում բոլորը լավատես են այն հարցում, որ պատերազմը շուտով կավարտվի...
ՀՏՖ-ն նոր տեխնոլոգիաների պատճառով 85 միլիոն աշխատողի կորուստ է կանխատեսել
Սակայն նույն ժամանակահատվածում կարող է շուրջ 97 միլիոն նոր աշխատատեղ հայտնվել...
Բիթքոինի արժեքն աճում է միջինում 4 տոկոսով
Binance բորսայում բիթքոինը թանկացել է 3.98 տոկոսով եւ հասել 12259 ԱՄՆ դոլարի...
Ամենաշատ