News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուրեմն, երեւի տավուշյան պարտությունից դեռեւս շոկից դուրս չեկած Ալիեւն ու իր քարոզչական ագիտպրոպը շարունակում է КГБ-ական վատթարագույն ավանդույթները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Երեկ հարցազրույց (հարցազրույցն ամբողջությամբ`այստեղ եմ տվել Вестник Кавказа ռուսական լրատվամիջոցին եւ հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում պատերազմի հնարավոր վերսկսմանը, պատասխանել եմ, որ ցանկացած պատերազմ արհավիրք է եւ ցանկացած մահ մեզ ավելի է հեռացնում բանակցության խաղաղ կարգավորումից.

Հա, ասել եմ նաեւ, որ անկախ բոլոր իշխանությունների հետ ունեցած ներքաղաքական տարաձայնություններից, Արցախի հարցում միշտ փորձում ենք լինել համերաշխ։ Հիմա էս ադրբեջանական ագիտպրոպը, Haqqin.az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւի պասով, խեղաթյուրում է իմ խոսքն ու ներկայացնում, թե Հայաստանը վախենում է պատերազմից, որովհետեւ դա կործանարար կլինի Արցախի համար»,- գրել է նա։

«Ես հասկանում եմ, որ Ադրբաջանում օրեցօր խորացող ներքաղաքական ճգնաժամը, նավթի գնի վարիացիաներն ու Արցախի հարցում անգամ պլան մինիմումին չհասնելը Ալիեւին ու իր քաղաքական էսթաբլիշմենթին դարձրել են խիստ դյուրագրգիռ ու նա անգամ հոբեգուժարանների պացիենտների հետ հանդիպման ժամանակ էլ սպառնում է պատերազմով ու արտասանում էր սիրելի «Կարաբախ բիզիմդիր»-ը, բայց գեբելսյան ագիտպրոպը մշտապես իրականությանն ու կոնկրետ փաստերին բախվելու եւ ցաքուցրիվ լինելու հետաքրքիր սովորություն ունի, ինչպես այս մի դեպքում»,- նշել է Զոհրաբյանը և հավելել, որ որոշ հայ դասալիքներ հերթական արվան են սկսել իր դեմ։

«Լավ, ո՞նց ասեմ, որ էնքան տխմար եք, որ ձեր վրա իջեցված «ֆաս» հրահանգով օրական հազար ստատուտ էլ գրեք, չեք շեղելու հանրության ուշադրությունը ձեր պրավալներից։ Իսկ եթե պատերազմը արհավիրք չէ ու խաղաղությունը էդքան վատ բան է, եւ մեր զինվորների մահերով պիտի ուրախանալ, բա էդ սահմանին ծաղկեփնջերով կանգնած սելֆիները, խաղաղության պլատֆորմի կոչերն ու Մեհրիբան բաջուն Արցախ, թեյախմության հրավիրելը հիմա Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնե՞լ է»,- գրել է նա և հետգրություն թողել այն մասին, որ ''Вестник Кавказа'' լրատվամիջոցի խմբագրակազմ իր զանգից հետո ուղղել են տեխնիկական վրիպակն ու ներողություն խնդրել ադրբեջանական մանիպուլյացիաների համար։

Ուրեմն, երեւի տավուշյան պարտությունից դեռեւս շոկից դուրս չեկած, պատերազմի օրերին «կալբաս» կերած ու «արաղ» խմած սեփական...

Опубликовано Naira Zohrabyan Среда, 23 сентября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ