News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 25
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ին կայացած նիստին արձանագրություն է կազմել իշխող «Իմ քայլը» դաշինքից Արսեն Զուլֆալակյանին սեփական դիմումի հիման վրա պատգամավորական մանդատից զրկելու մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նաեւ այս մանդատը Նարեկ Ղահրամանյանին փոխանցելու մասին արձանագրությունը, ով հաջորդն էր Զուլֆալակյանից հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում:

Արձանագրությունը կուղարկվի Հայաստանի Ազգային ժողով:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն էր տարածել` իշխող «Իմ քայլը» դաշինքից Արսեն Զուլֆալակյանի` մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարության մասին: Զուլֆալակյանը նշել է, որ իր պատգամավորական մանդատը վայր է դրել հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ