News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մենք որպես ԱԺ պատգամավորներ որեւէ լիազորություն չունենք հանքի շահագործման հարցում, այդ լիազորությունը Կառավարության դաշտում է։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝  անդրադառնալով այսօր՝ սեպտեմբերի 23-ին ԱԺ-ի դիմաց Ամուլսարի հարակից  համայնքների  բնակիչների՝ պատգամավորներին ուղղված կոչին, որպեսզի նրանք չխանգարեն հանքի շահագործման աշխատանքներին։

«Մեր լիազորության շրջանակում 2 տարի փորձել ենք լինել այն մարդկանց կողքին, ովքեր երկու տարի շարունակ պաշտպանել են Ամուլսարը, իրենց դժգոհության ձայնն են բարձրացրել, փորձել են Կառավարության հետ հաղորդակցության դուրս գալ, բայց չի ստացվել։ Այդ խնդրի շուրջ բախումներ են եղել եւ մեր պարտավորությունն է եղել, որպես ԱԺ պատգամավոր լինենք քաղաքացիների կողքին եւ իրենց դժգոհության ձայնը բարձրացնել, իրենց խնդիրը բերել խորհրդարան, կապող օղակ դառնալ նրանց եւ Կառավարության միջեւ։

Մեզ որեւէ մեկը չի կարող ասել, որ մենք չպիտի շփվենք այս կամ այն քաղաքացու հետ, չպիտի խոսենք նրանց հետ կամ չպիտի դառնանք նրանց բողոքի ձայնը՝ խորհրդարանում: Բոլոր նրանք, ովքեր մեր կարիքն ունեն եւ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մենք որպես պատգամավոր անելիք ունենք այդ հարցում մեզ հետ համագործակցել են եւ  մենք շարունակում ենք այդ համագործակցությունը»,- ասաց Անի Սամսոնյանը։ Ինչ վերաբերում է Ամուլսարի հարակից տարածքի բնակիչների դժգոհություններին, թե պատգամավորները միայն ցուցարարների հետ են շփվում, իսկ գյուղացիներին անտեսում, ընդդիմադիր խմբակցության պատգամավորն ասաց. «Այո, մենք շատ ենք եղել Ամուլսարում, մեր այցերը գաղտնի չեն եղել,  մեզ տեսել են փողոցներում, Ամուլսարի ճանապարհին եւ եթե մեզ հետ խոսելու, կամ որեւէ այլ խնդիր կար այդ մարդիկ կարող էին շատ հեշտությամբ մեզ գտնել»։

Անդրադառնալով մեկ այլ բնակչի մեղադրանքին, թե պատգամավորները ֆինանսավորում են Ամուլսարի ճանապարհը փակողներին՝ պնդելով, որ հակառակ դեպքում երկու տարի նրանք չէին կարող առանց վարձատրության մնալ Ամուլսարում, Անի Սամսոնյանն այն զրպարտանք որակեց։ «Դա «Լիդիան Արմենիայի» կողմից շրջանառված կեղծիք է։

Իմ կարծիքով այդ քաղաքացու  շուրթերով խոսել է «Լիդիան Արմենիան»։ Տպավորություն եմ ստանում, որ մի խումբ մարդիկ  նպատակադրված եկել էին այստեղ, որպեսզի մեզ ասեին որոշակի բաներ, որոնք չի կարող ասել «Լիդիան Արմենիան», որովհետեւ «Լիդիանը»  որպես մասնավոր կազմակերպություն իրավունք չունի խոչընդոտելու ԱԺ պատգամավորին՝ իրականացնելու իր լիազորությունները։ Մեկ  անգամ մենք նախազգուշացում տվել ենք, նրանք հասկացել են, որ շահարկել մեր եւ Ամուլսարի դիրքերում մարդկանց հետ հանդիպումները ապարդյուն են, շահարկել մեր աշխատանքը դա իրենց որեւէ օգուտ չի բերում, հիմա ընտրել են որոշակի տարբերակներ, որոնցից մեկն է՝ ուղարկել մարդիկ, որպեսզի նրանք գան  եւ մեր հասցեին հնչեցնեն մեղադրանքներ։

Ես կարող եմ հասկանալ, որ միգուցե մարդիկ ցանկություն են ունեցել մեզ հետ հանդիպելու, չեն կարողացել, ես կարող եմ հասկանալ, որ այդ մարդիկ եւս պաշտպանում են իրենց իրավունքները, որովհետեւ աշխատանքի հետ կապված խնդիր ունեն, բայց ես չեմ կարող հասկանալ այն, որ մարդիկ կարող են գալ եւ զրպարտել մեզ, որ մենք որեւէ մեկին ֆինանսավորում ենք, եւ զրպարտել այն  մարդկանց, ովքեր իրենց տունն ու ընտանիքը թողած պաշտպանում են  Ամուլսարը։ Սա արդեն վկայում է այն մասին, որ այդ մարդիկ ուղարկվել էին հատուկ  այդ զրպարտանքները եւ մեղադրանքները հնչեցնելու համար, սա «Լիդիանի» գործելակերպն է դարձել, եւ ես նրանց երկրորդ  նախազգուշացումն եմ տալիս՝ առհասարակ որեւէ առնչություն  չունենալ մեր ՝ որպես ԱԺ պատգամավորի լիազորությունների իրականացման հարցոմ։

ՀՀ-ն անկախ պետություն է, մենք այս պետության օրենսդիրներն ենք եւ որեւԷ մասնավոր ընկերություն իրավունք չունի միջամտել մեր եւ քաղաքացիների հաղորդակցման մեջ», - ասաց տիկին Սամսոնյանը։   Պատգամավորը հավելեց, որ եթե նրանք իրականում ցանկություն ունենային  իրենց  հետ կապ հաստատել, այսինքն՝ նրանց նպատակը արդար լիներ, ապա  առանց որեւէ աղմուկ բարձրացնելու, կկապվեին իրենց հետ։

«Քանի որ այդ առումով մեզ հետ ոչ մեկ չի կապվել եւ քննարկման  առաջարկ չի արել, ես հանգում եմ այն եզրակացությանը, որ այսօր շոու է եղել, դա «Լիդիան Արմենիայի» գործիքակազմից մեկն է, որը խիստ դատապարտելի է»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Ամուլսարի հանքի համայնքների բնակիչները նաեւ բաց նամակ են ուղղել ԱԺ պատգամավորներին։

Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր. Բնակիչների նամակը՝ ԱԺ պատգամավորներին

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ